18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էպիլեպսիան

Վանաձորցի 15-ամյա  Նարեկի կյանքի ամենանվիրական երազանքն առողջանալն ու աշխատունակ դառնալն է: Պատանին տառապում է էպիլեպսիայով: Հիվանդությունն առաջին անգամ ի հայտ է եկել 6 տարեկանում, դա այն օրն էր, երբ տղան առաջին անգամ դպրոց ոտք դրեց:  Մայրն ու մանկավարժները մտածել էին` անսվոր  հոգնածություն է, կանցնի: Սակայն նոպաները կրկնվում էին, ժամանակի հետ` շատանում: Այժմ օրվա մեջ մի քանի անգամ նոպաների մեջ ընկնելը Նարեկի համար սովորական է:  2-րդ խմբի հաշմանդամ է: Բակը շատ է սիրում, սակայն հաճախ չի կարողանում լինել, երբ վատանում եւ ընկնում է, հարեւան տղաները օգնում են տուն հասցնում:

 Սակայն միշտ չէ, որ նրանք հայտնվում են ճիշտ ժամանակին: Երբ Նարեկին հյուր գնացինք, տանը չէր, մայրն ասաց `մոտակա փոստում է, թոշակի հերթում: Մոտ կես ժամ անց նրան կրկին տուն հասցրին, գլխապտույտ էր սկսվել ու ընկել էր, ի դեպ, թոշակն այդպես էլ չէր ստացել, ասում էր` ոչինչ, լավ լինեմ, նորից կգնամ: Տղային  հետազոտած գրեթե բոլոր բժիշկների խորհուրդ են տվել` արտերկիր բուժման ուղարկելը:

Դրա համար, սակայն, ֆինանսական միջոցներ են հարկավոր: Նարեկի հայրը մահացել է, խնամքը միայնակ մոր ուսերին է:  Հաշմանդամության թոշակով ու աղքատության նպաստով գոյատեւող ընտանիքի համար արտերկրում բուժվելն անիրականանալի երազանքի պես մի բան է:

Որդու առողջական խնդիրները թույլ չեն տալիս մորն աշխատել: Տան  պայմաններն էլ նախանձելի չեն, սակայն դրա հետ հարմարվել են:  Նարեկն օրվա մեջ մի քանի անգամ դեղեր  է ընդունում, որոնք, ի դեպ, շատ թանկ արժեն, մայրը հաճախ բժշկի խորհրդով  դրանց փոխարինողներն է գնում, որոնք ավելի էժան են:

Դեղերը խմում է, բայց հիվանդությունը չի նահանջում , օր օրի վիճակը բարդանում է, մոր խոսքերով` Հայաստանում արդեն անզոր են նրան օգնել, արտերկրոմ բուժումն էլ անիրակականալի երազանքի մնամ մի բան է թվում:

Նարեկն  օրը աղոթքով է սկսում,  որպես ապացույց գրպանից հանում է  հնամաշ  խաչը, մատնացույց է անում սեղանին դրված Աստվածաշունչը,  հավատում է` մի օր բուժվելու է ու ապրի մյուսների նման:

Ի դեպ, Նարեկը շատ է սիրում խաղալ փոքր եղբոր  հետ, եթե իհարկե, հերթական նոպան չի  չի ընդմիջում:

 

Հիշեցնենք, այսուհետ ,ամեն կիրակի, Henaran.am-ը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ