28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Հիմնանորոգվում է Աշտարակ-Օշական-Դաշտ համայնքներն իրար կապող ճանապարհը /վիդեո/

Օշական գյուղի ճանապարհի վերակառուցումը մեկնարկել է հունիսի սկզբից: Այստեղ ճանապարհաշինարարները վերանորոգում են ջրահեռացման և ոռոգման համակարգերը, փոխում են մայթեզրերի բազալտե քարերը, որոշ հատվածներում նաև լայնացվում է ճանապարհը: «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Կարեն Խոջյան պատմեց, որ 8կմ ճանապարհահատվածի բոլոր տեղամասերում այս պահին աշխատանքներ են ընթանում. «Մերձճանապարհային հանույթից մինչև եզրաքարերի փոխարինում նորով, ոռոգման համակարգերի փոխարինում: Տեղադրվում […]

ՀԽ քարտուղարությունը կոչ է անում միանալ

Քաղաքամայր Երևանում մեր լուսավոր երիտասարդության նախաձեռնությամբ ժողովուրդը ոտքի է կանգնել հանուն իր ազգային և մարդկային արժանապատվության: Կեղեքիչ ռեժիմը իր վայրագ բնույթին համապատասխան փորձեց ուժի ու բռնության միջոցով վախեցնել մեր երիտասարդներին, բայց հանդիպեց շատ ավելի հզոր դիմադրության և նահանջեց: Սակայն այդ նահանջը խաբուսիկ է ու ժամանակավոր: Հակառակորդը ժամանակ է շահում իր ուժերը վերադասավորելու և մեզ թուլացնելու […]

Մեկ օրում՝ 2 երկրաշարժ

Հունիսի 18-ից մինչև 24-ը ՍՊԾ-ի դիտացանցը գրանցել է երկրաշարժ, որը զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից: Երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 21-ին Թուրքիային սահմանակից գոտում` Ամասիա գյուղից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք, և ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ (մագնիտուդ 3.5): Ստորգետնյա ցնցումը զգացվել է Ամասիա գյուղում` 3 բալ ուժգնությամբ: Այդ օրը նույն էպիկենտրոնային գոտում […]

Աղոթենք ոստիկանապետի համար. Ժամանակ

Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում եւս բողոքի ակցիաներ են իրականացվում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, տեղեկացնում է «Ժամանակ»-ը: Երեկ եւս Գյումրիի թատերական հրապարակը մարդաշատ էր: Գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանը երեկ թերթի հետ զրույցում հայտնել է, որ Թատերական հրապարակում մարդկանց հոսքը ժամ առ ժամ ավելացել է: Նա ասաց որ միայն նախօրեին են ակցիան իրականացվել ոստիկանության դիմաց որպեսզի անօրինական […]

Հանքարդյունաբերությունը Հայաստանում հանգեցնում է բնապահպանական և առողջապահական խնդիրների

Լոռու մարզում գործող բաց հանքերի և պոչամբարների պատճառով ծագում են ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման, այլև մի շարք առողջապահական ոլորտի խնդիրներ: Այս խնդիրների շուրջ Վանաձորում հունիսի 23-ին «Մեդիա կենտրոնի» և Վանաձորի «ՀԿ կենտրոնի» համատեղ անցկացրած քննարկմանը իրենց տեսակետները հայտնեցին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը, ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Օլգա Բելյաեվան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության բաժնի առողջապահական […]

Վերակառուցվում է Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ 12 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Միջպետական մայրուղու Աբովյան – Նոր Գեղի – Եղվարդ – Աշտարակ 12 կմ երկարությամբ հատվածում կատարվում են ճանապարհի վերակառուցման աշխատանքներ: Ճանապարհի տեղամասերից մեկում տեղադրվում են հարթեցնող ասֆալտե շերտը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանն ասաց, որ հարթեցնող շերտը տեղադրելուց հետո կփռվի ասֆալտբետոնե ծածկ: Ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին որպես պատվիրատու հետևում […]

Հո ցուցահանդես չի, բազար ա էլի /վիդեո/

85-ամյա Ազնիվ տատին բոլորը գիտեն: «Դու երեւի առաջին անգամ ես ստեղ, դրա համար չես լսել»,-ասում է տատը: Սանահինի վանական համալիրից ներքեւ իր ստեղծագործություններն է ցուցադրում: «Հո ցուցահանդես չի մինակ, ծախում էլ եմ, թոշակս չի հերիքում, իմ հալալ քրիտիքն ա, իմ աչքերի հաշվին»,-ասաց Ազնիվ տատը Henaran.am-ին: Տատի խոսքով, իր մոտ ամեն ինչ ստացվում է` գործել, մեծ […]

Կարենն ու Կառլենը երազում են, որ մի օր կուշտ կքնեն

39-ամյա Ալմարան երեք երեխաների հետ ապրում է Իջևան քաղաքից դուրս՝ անտառում գտնվող կիսախարխուլ տնակում: Եկամտի որևէ աղբյուր չունեն, զբաղվում են միայն տնամերձ փոքրիկ հողամասը մշակելով: Ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ է գտնվում, բացակայում են սանիտարահիգիենիկ տարրական պայմանները: Մեր այցելության ընթացքում տեսանք, որ չունեն էլեկտրաէներգիա, քանի որ այրվել են էլեկտրալարերը. հնարավորություն չունեն նոր էլեկտրալարեր գնելու: Տնակի ներսում […]

3 երեխաները՝ ընտանեկան ողբերգության զոհ /վիդեո/

Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակչուհին գյուղապետարան եկել էր արցունքն աչքերին: Նա եկել էր գյուղապետին տեղեկացնելու, որ հնարավորություն չունի զույգ թոռներին դպրոց տալու, քանի որ երեխաները հագուստ չունեն: Ցավալի ու դաժան ընտանեկան դրամայի զոհ են դարձել 3 երեխաները: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Քրիստինայի գեղեցկության գաղտնիքը /վիդեո/

Գյումրիի “Ագաթ” հատուկ կարիքներով կանանց կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինա Աղանյանը  Henaran.am-ի հետ զրույցում նկատեց, որ վերջին տարվա ընթացքում Գյումրիում ավելացել են հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակները: “Օրինակ` Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, “ORANG”-ի գրասենյակը, չեմ կարող ասել, որ բոլոր կառույցներում այդ չափանիշները ապահովված են: Շատ տեղեր թերություններ կան՝ անվասայլակը ինքնուրույն չի կարող բարձրանալ կամ իջնել, բայց փոքրիկ  քայլեր  ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի