21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղոթենք ոստիկանապետի համար. Ժամանակ

Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում եւս բողոքի ակցիաներ են իրականացվում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, տեղեկացնում է «Ժամանակ»-ը: Երեկ եւս Գյումրիի թատերական հրապարակը մարդաշատ էր: Գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանը երեկ թերթի հետ զրույցում հայտնել է, որ Թատերական հրապարակում մարդկանց հոսքը ժամ առ ժամ ավելացել է: Նա ասաց որ միայն նախօրեին են ակցիան իրականացվել ոստիկանության դիմաց որպեսզի անօրինական ձեւով ոստիկանություն բերվածները ազատ արձակվեն:

«Երեկ լուսպդեմին 6:30-ին, մեզ ոչ թե բերման Էին ենթարկել այլ առեւանգել էին մենք հետո բաժնում ենք իմացել որ մեզ առեւանգող մարդիկ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են», – մանրամասնեց Կ. Պետրոսյանը՝ հիշԵցնԵլով, որ Գյումրիում եւս ոստիկանությունը քրեական գօրծ Է հարուցել խուլիգանության փաստի աոթիվ:

Գործի շրջանակներում բոլոր բերման ենթարկվածները հարցաքննվել են որպես վկա, իսկ ինքը՝ որպես կասկածյալ եւ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 «Մենք արդեն հայտարարել Էինք, որ տեղի ոստիկանապետը, նրա տեղակալը ակցիայի մասնակիցների հետ խոսում են հայհոյախառն, կատարում են անօրինական զործողություններ եւ մարսում են դրանք, ուստի ոստիկանների պահվածքը վիրուսի պես տարածվում էր:

Վլադիմիր Գասպարյանը պետք է լրջորեն հետեւություն անի «բարեփոխված» ոստիկանների մասին» նշեց Կ. Պետրոսյանը: Նա նաեւ Վլադիմիր Գասպարյանին՚ հիշեցրեց որ Գյումրու «Յոթ վերք» կեղեցի աղոթելու հրավերը ուժի մեջ է եւ քանի որ Վլադիմիր Գասպարյանը խոսում է իրավական, բարոյական արժեքներից, պետք է կարողանա այնպես անել, որ ոստիկանությունը հետեւի թե բարոյական սկզբունքներին եւ թե օրենքի տառին:

«Օրերով ժամերով կարելի Է աղոթել հայ ազգի համար ու նաեւ «պաստառճղյան» ոստիկանապետերի»: Նա նաեւ ընդգծեց, որ Գյումրիում ակցիաները շարունակվելու են մինչեւ որ իշխանությունները լսեն հանրության ձայնը:

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ