18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարենն ու Կառլենը երազում են, որ մի օր կուշտ կքնեն

39-ամյա Ալմարան երեք երեխաների հետ ապրում է Իջևան քաղաքից դուրս՝ անտառում գտնվող կիսախարխուլ տնակում: Եկամտի որևէ աղբյուր չունեն, զբաղվում են միայն տնամերձ փոքրիկ հողամասը մշակելով: Ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ է գտնվում, բացակայում են սանիտարահիգիենիկ տարրական պայմանները: Մեր այցելության ընթացքում տեսանք, որ չունեն էլեկտրաէներգիա, քանի որ այրվել են էլեկտրալարերը. հնարավորություն չունեն նոր էլեկտրալարեր գնելու:

Տնակի ներսում խավար էր, տան փայտե պատերը հին էին ու միմյանցից բավականին հեռացած: Վատառողջ Ալմարայի խոսքերով արդեն 15 տարի է, ինչ բնակվում են անտառի գտնվող տնակում: Ալմարան և իր 21-ամյա աղջիկը՝ Մերին աշխատանք են փնտրում, որպեսզի կարողանան վաստակել հանապազօրյա հացը, իսկ 11-ամյա Կարենն ու 6-ամյա Կառլենն երազում են, որ մի օր կուշտ կքնեն և նոր ու գեղեցիկ շորեր, ինչպես նաև դպրոցական պարագաներ կունենան բարի մարդկանց շնորհիվ:

«Հույս Հային» բարեգործական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ