04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Նոր ընտրություններ

Կառավարությունն այսօրվա  նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սպանդարյանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին հարցին: Համայնքի գյուղապետի լիազորությունները դադարեցվել են, քանի որ նա մահացել է: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի և Շիրակի […]

Կկայանան արտահերթ ընտրություններ

Կառավարության հուլիսի 8-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է հարց, որով հավանություն է տրվելու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սպանդարյանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի և Շիրակի մարզի Սպանդարյանի գյուղական […]

Հերթական աղիքային թունավորման դեպքը Արմավիրում. 3-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 6-ին` ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աղիքային սալմոնելյոզ բացիլակրություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2012 թ. ծնված Անյուտա Ա.-ն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն: 

Քարաբեկորները թափվել են կից ճանապարհին

Հուլիսի 7-ին, ժամը 09.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, ինչից ճանապարհը դարձել է անանցանելի:Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Պարզվել է, որ Շահումյան փողոցում` թիվ 13 տան մոտակայքում փլուզվել է Ա. Գ.-ին պատկանող անասնագոմը (մոտ 25քմ), քարաբեկորները թափվել են կից ճանապարհին, փակելով այն:

Զգուշացեք սնկային թունավորումից. կա 4 տուժած

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում  հուլիսի 5-ին և 6-ին արձանագրվել է սնկից թունավորման ևս 3 դեպք` 4 տուժածով: Թունավորվածները սննդում օգտագործել են սեփական նախաձեռնությամբ հավաքած սունկ: Տուժածները հոսպիտալացվել  են Վանաձորի բժշկական կենտրոն: Ներկայումս բոլոր տուժածները դուրս են գրվել ՝ լավացումով: Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց:           […]

Արա Բուդաղյանի փաստաբանը կբողոքարկի

Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը:  Հիշեցնենք, Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու առթիվ հարուցված քրգործի շրջանակներում նախօրեին կալանավորվեց Արա Բուդաղյանը, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:  Հայկ Ալումյանը կարծում է, որ Սուրիկ Խաչատրյանի մահափորձին դրդելու կասկածանքը ծայրաստիճան լղոզված է: Պարզ չէ, […]

Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է

Տավուշի մարզի Այգեհովիտ – Վազաշեն – Պառավաքար համայնքներն իրար կապող նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է։ Այն անվտանգ երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Միջպետական ճանապարհի Վազաշեն – Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և ազգաբնակչության համար անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 6-ի N 140-Ն որոշմամբ նախատեսվել էր կառուցել շրջանցիկ ճանապարհ:Նախագիծը կազմել է «Ճաննախագիծ» […]

Պայթյուն գազալցակայանում. կան վիրավորներ

Հուլիսի 3-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում` պայթել է նստվածքահավաքիչ բալոնը, ինչից Բ. Մ.-ն (ծնվ. 1963թ.) և […]

Քրեական գործ է հարուցվել անձնագրային բաժնի նախկին պետի դեմ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ 2005 թվականի մարտի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և […]

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարում է

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը սկսում է մարզային հանդիպումները: Պետք է կոորդանիացվի ամբողջ Հայաստանը՝ միասնական գործելու նպատակով: Հունիսի 4-ին ժամը՝ 18:00-ին կլինենք Գյումրիի թատերական հրապարակում: Միացեք գյումրեցիներ, հայտարարում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջը:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի