Արա Բուդաղյանի փաստաբանը կբողոքարկի
Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը:
Հիշեցնենք, Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու առթիվ հարուցված քրգործի շրջանակներում նախօրեին կալանավորվեց Արա Բուդաղյանը, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
Հայկ Ալումյանը կարծում է, որ Սուրիկ Խաչատրյանի մահափորձին դրդելու կասկածանքը ծայրաստիճան լղոզված է: Պարզ չէ, թե Արա Բուդաղյանը, ըստ կասկածանքի, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւմ և ի՞նչ հանգամանքներում է դրդել: Արա Բուդաղյանին առաջարկում են ցուցմունք տալ, ԱրաԲուդաղյանն էլ ասում է՝ «ես երբևէ որևէ մեկի չեմ դրդել»: Արա Բուդաղյանը ասել է` կխոսի, երբ ԱԱԾ-ն կոնկրետացնի, թե ինչում է ինքը կասկածվում:
Նշենք, որ Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձին դրդելը: