05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունիում, Գավառում, Վայքում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենում` ձնախառն անձրև: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և […]

«Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի վարորդը մահացել է

Նոյեմբերի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ-Լեռնանցք ճանապարհի 1-ին կ/մ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն-Գոլֆ» և «ZHUK-A 06» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի վարորդը` 1951 թ. ծնված Վազգեն Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին և «ZHUK-A 06»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Կատարվում է քննություններ:

Գյուղում չեն հավատում. նոր մանրամասներ Կոթիի բնակչուհու անհայտացումից

«Շատ լավ կին է Լուսիկ տատը, շատ հրաշալի ընտանիք ունի, շնորքով տղա ունի, որին բոլորը հարգում են»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչներից մեկը: Բնակչի փոխանցմամբ՝ Լուսնիկ Աբովյանը գնացել է հարևանի տուն՝ պանիր բերելու, հարևանը նշել է, որ մի քիչ զրուցել են ու Լուսիկ տատը դուրս է եկել իրենց տանից: Գյուղում  ոչ […]

Ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով […]

Ձյուն է գալիս. տրանսպորտի և կապի նախարարությունը զգուշացնում է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ի դրությամբ,  Մարալիկի, Աշոցքի, Արագածի, Սիսիանի  տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Չարենցավանի, Հրազդանի, Ապարանի, Սպիտակի, Մարտունու, Սևանի,  Ջերմուկի,  Սարավանի, Մեղրու տարածաշրջաններում` ձնախառն անձրև: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, […]

Անօթևանների հարցը վերջնականապես կլուծվի

Կառավարությունը շուտով որոշում կկայացնի երկրաշարժից տուժած, հաշվառված և շահառու ճանաչված անձանց բնակարանների վկայականներ տալու երկրորդ փուլի մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ մինչև 2016 թվականի վերջը կլուծվի քաղաքային, մինչև 2017 թվականը՝ գյուղական բնակավայրերի անօթևանների խնդիրները: Նախարարը նշեց, որ օրինակ` Գյումրիի «Մուշ» թաղամասում լուծվել է երկրաշարժից տուժած մոտ […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:00-16:00 Ներքին Շենգավիթ 3, 4, 5 փողոցները, 10:00-17:00 Դրոյի փ. 64-129 սեփական տները և հարակից բաժանորդները, 11:00-14:00 Հերացի փողոցում գտնվող «Սեքսապատալոգիա», «Մեդտեխնիկա» կլինիկաները և հարակից հանրային բաժանորդները, 11:00-16:00 Նոր Արեշ 45 փողոցը և […]

«Մինչև դիակները գյուղ չէին բերել, թվում էր՝ վատ երազում ենք»

Տուլայում ավտոբուսի վթարից զոհված 8 ուղևորների մարմիններն տեղափոխել են Հայաստան: Զոհերից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան գյուղից են: Նույն գյուղի 34-ամյա Հրաչ Բադալյանի ընտանիքում երկրորդ փոքրիկին են սպասում: Գյուղապետը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.  «Մենք ցնցված ենք: Մինչև դիակները գյուղ չէին բերել, թվում էր՝  վատ երազում ենք: Այսօր վերջին հույսն էլ մարեց»: […]

Խոշոր վթար Սպիտակում. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Նոյեմբերի 6-ին ժամը 17.00-ի մոտակյայքում Սպիտակ քաղաքի սկզբնամասում  տեղի է ունեցել խոշոր ՃՏՊ: Henaran.am-ի հետ զրույցում Լոռու փրկարար ծառայությունից հայտնեցին, որ Սպիտակի կամարաձև ցուցանակի մոտակայքում  իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենա՝ հրդեհի բռնկումով: Փրկարար ծառայությունից մեզ հայտնեցին, որ վթարի հետևանքով կա երեք տուժած, ովքեր տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Սպիտակի ԲԿ-ից մեզ հայտեցին, որ տւժաների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված