05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Շիրակի մարզպետը խոստովանում է` Գյումրիում կան ինչ-որ տրամադրվածություններ

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը գոհ կլինի հանրաքվեի ցանկացած արդյունքից: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ կբերի այնքան այո, որքան կկարողանա: Պատասխանելով մեր հարցին` որքան «այո» պետք է բերի Ցոլակյանը, որպեսզի գոհ լինի իր աշխատանքից՝ մարզպետն ասաց. «Ինչ էլ արեցին՝ մարդկանց կամքն է, կա մարդու կամքի ազատ դրսևորում»: Հարցրինք` ինչպես է մարզպետ Ցոլակյանը ընդդիմադիր համարվող մարզում […]

Հսկա ժայռաբեկորներն ընկել են միջպետական ավտոճանապարհի վրա

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 64-65-րդ կմ-ում` Նեղոց գյուղի սկզբնամասում, նոյեմբերի 3-ին` ժամը 12:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում` 5.5-6 խմ ծավալով, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Այս մասին հայտնում են կապի և տրանսպորտի նախարարությունից: Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները հսկայական ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: […]

Նախագահի հանձնարարականը` ուժի մեջ

Henaran.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անդրադարձել է Վանաձորի քիմպրոմի խնդրին: Հիշեցնենք, քիմպրոմի աշխատակիցները մի քանի ամիս է՝ պահանջում էին իրենց չվճարված աշխատավարձերը: Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց, որ աշխատակիցների երկու ամսվա աշխատավարձերն արդեն իսկ վճարված են, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը կվճարվի մնացածը: Անդրադառնալով նախագահի նստավայրի մոտ հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը՝ տեղեկացրեց, որ նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ, […]

Լոռիում քարոզչությունը սկսված է

Լոռու մարզում կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն Սահմանադրական փոփոխոխությունների վերաբերյալ քարոզչությամբ` բարեփոխումների մասին կտեղեկացնեն հանրությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ մարզպետը մանրամասնեց, որ համայնքում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ փոքր-ինչ պասիվություն կար, սակայն հետաքրքությունը աստիճանաբար աճում է: Քարոզչությունն այսօրվանից սկսված է:  

Սահմանին անհանգիստ է

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն։ Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  լրատվական ծառայությունը: Նշված ժամանակահատվածում  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից (18 […]

2016 թ-ին կավարտվի Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգումը

2016 թվականին կավարտվեն Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այդ մասին 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե հնարավոր ինչ ներդրումներ կարող են լինել Ստեփանավանի օդանավակայանի գործարկման ուղղությամբ: Նախարարը մանրամասնեց, որ ռուս գործընկերների հետ արդեն կա պայմանավորվածություն: «Կարիք ունենք ծանր ուղղաթիռների, […]

«Հարգելի նախագահ և վարչապետ, ազատեք այս թյուրիմացությունից» . Ժողովուրդ

ՀՀ Արարատի մարզի մի շարք բնակիչներ նամակով դիմել են «ժողովուրդ» օրաթերթին եև հայտնել իրենց դժգոհությունը՝ կապված Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գործելաոճի հետ։ Նամակում նշված է, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ խիստ զայրացած են ու զարմացած մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պահվածքից։ «Ինչպես կարելի է նման մարդու մարզպետ վստահել ու նշանակել, նա չունի ամենատարրական կուլտուրա։ Այդ մարդը […]

Ախթալայի եկեղեցին՝ ռուս ակադեմիկոսի ներշնչման աղբյուր /Ֆոտո/

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու որմնանկարները բացառիկ են թե´ իրենց տեսքով, թե´ բովանդակային իմաստով և թե´ ծավալով (շուրջ՝ 900 ք/մ): Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» («РОСПИСИ МОНАСТЫРЯ АХТАЛА. История, иконография, мастера») հիմնարար աշխատությունն Ախթալայի եկեղեցու մասին է։ Գիրքը երեք մասից է բաղկացած և իր մեջ ներառում է վանքի որմնանկարների մասին ամփոփ տեղեկատվություն: […]

Երկու քարաթափում` երկուսն էլ նույն հատվածում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 57-րդ կմ-ում հոկտեմբերի 27-ին` ժամը 20:20-ի սահմաններում, վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հողային պաստառի վերին շեպից տեղի է ունեցել քարաթափում` 40 խմ ծավալով: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Թումանյանի  ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Մաքրման աշխատանքների […]

Կրակոցներ Արտաշատում. կան վիրավորներ

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին ժամը 17:00-ին ահազանգ է ստացվել, որ երկու անձ հրազենային վնասվածքով դիմել են հիվանդանոց. նրանցից մեկը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության օպերատիվ խումբն աշխատում է դեպքի վայրում. մանրամասները պարզվում են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված