25 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Սահմանադրության նախագծում կփոփոխվի մարզպետների լիազորությունների մասին դրույթը

ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նախագծի 152-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կողմից ներկայացված առաջարկությունը ընդունվել է նախագիծը մշակողների կողմից: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սուքիաս Ավետիսյանը՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է նախարարների և  մարզպետների լիազորությունների սահմանման մասին հոդվածին: «Նախագծի նախնական տարբերակի համաձայն՝ մարզպետը համակարգում է տարածքի բոլոր կառույցների, […]

Ձեր վերջը վատ է լինելու հանդերձյալ կյանքում, Աստված ձեզ պատժելու է. Հրապարակ

«Երեկ մեծ հանդիսավորությամբ օծվել է Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցին, արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահը։ Սակայն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի  բացակայությունը հարուցել է ներկաների զարմանքը նաեւ այն առումով, որ նա եկեղեցու կառուցման հարցում դերակատարում է ունեցել, իսկ վերջին շրջանում էլ կրկին խոսվում է ակտիվ քաղաքականություն նրա վերադարձի մասին: Ինչո՞ւ չէիք մասնակցում, հարցրինք նրան: «Պորտուգալիայում եմ»։ […]

Հաշմանդամության կարգ տրամադրելու համար 100 դոլար կաշառք է վերցրել

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում՝ սեպտեմբերի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Հրազդանի մի բնակիչ, ում հաղորդման համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության» Կոտայքի մարզի տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Մելսիդա Դանիելյանը հաշմանդամության 2-րդ կարգը հաստատելու համար իրենից պահանջել է 100 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում […]

Սահմանին խիստ լարված է. կանայք են զոհվել

Տավուշում վիճակը խիստ լարված է. հակառակորդը մեծ տրամաչափի զանքերով կրակ է բացում Բերդի տարածաշրջանի գյուղերի վրա: Այս մասին Henaran-ին հայտնեց Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը: Կրակոցների հետևանքով զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը, ով իր այգում պնդուկ հավաքելիս է եղել: Պառավաքարից մեզ հայտնեցին, որ զոհված կնոջ տունը հրկիզվել է, նաև մեկ մեքենա է պայթել գյուղում: «Գյուղում ահավոր […]

Բերդվանաում պայթյունի ձայներ են լսվել

Սեպտեմբերի 23-ին երեկոյան մինչև ուշ գիշեր կրակահերթի տակ ընկած Տավուշի մարզի Բերդավան գյուղում այժմ իրավիճակը հանդարտ է` չնայած ցերեկը լսվել են մի քանի պայթյունի ձայներ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը՝  տեղեկացնելով, որ ականանետի ականի պայթյունից վնասվել է տներից մեկի տանիքը: «Կրակահերթի տակ հայտնվելն այդքան էլ արտասովոր բան չէ: Գուցե զարմանալի […]

Երեխաներ են առևանգում. ոստիկանությունը հանգստացնում է

«Վանաձորում երեխաներ են առևանգում, որից հետո հանում են երիկամները, իսկ մահացած փոքրիկներին թողնում փողոցում ու հեռանում»: Վերջին օրերին նմանատիպ ահազանգեր են ստացվում : Քաղաքացիները պնդում են՝ երեխաներ են կորել: Երեկ էլ նմանատիպ ահազանգեր ստացվեցին նաև մարզի Թումանյանի տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչներից, ովքեր նշում էին, թե իրենց գյուղի երեխաներին գողանում են գնչուները, ովքեր գյուղ են ժամանել […]

Ինքնասպանություն` Կոտայքի մարզում

Սեպտեմբերի 24-ին` ժամը 08.16-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան 14 փողոցի տներից մեկի բակում քաղաքացի Է. Մ.-ին գտել են ծառից կախված: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կրակում են՝ մամա ջան … /վիդեո/

«Արխի միջին պառկած եմ քաղել խաղողը, կրակում են՝ մամա ջան …  ամեն տարի մարդուս ասում եմ` հողը թող, ասում ա հողս թողմ չեմ»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ Լուսերես Ուդումյանը: Կինը պատմեց, թե ինչ դժվարությամբ են մշակում սահմանային գոտում խաղողի այգին ու կանգնում փաստի առաջ՝ բերքը հավաքում են կրակահերթի տակ: Ի դեպ, երեկ […]

Կրակոցների տակ խաղող եմ մշակել ու 3 տոննա թափել. ահազանգ սահմանից

Տավուշի մարզում խաղողի բերքահավաքը լուրջ խնդիր է առաջացրել: Henaran.am-ին ահազանգով դիմած սահմանային գյուղերի բնակիչները զայրացած են. «Երեք տոննա բերք եմ թափել, մեծ դժվարությամբ ՝ սահմանի բերանին, կրակոցների տակ  մշակել եմ, հետո հավաքել ու թափել»,-գյուղացին հավելեց, որ Իջևանի գինու գործարանը գյուղացիների հետ նախապես պայմանագիր էր կնքել: Ավելի ուշ դիմած գյուղացիների հետ պայմանագիր չի կնքվել: « Ընդունում […]

Ի՞նչն էր Արարատի մարզում աշակերտների թունավորման պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի դպրոցականների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. սեպտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ «Սննդային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի