28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Անակնկալ կրակահերթ լրագրողի ներկայությամբ /վիդեո/

«Մենք ամեն ձևով պատրաստ ենք: Տղերքը շատ ոգևորված են: Անգամ եթե թույլտվություն չի լինում կրակելու՝ նյարդայնանում են, ասում են՝ թողեք դրանց դիրքերը վերցնենք»,-Հայաստանի հենակետային դիրքերից մեկում Henaran.am-ի թղթակցին ասաց դիրքի պատասխանատուն: 19-20 տարեկան դիրքապահները նշեցին, որ պատրաստ են հարձակման և ոգով և զենք –զինամթերքով. «Միշտ էլ կրակում են ու մենք իրանցից չենք վախենում: Մեր բանակը […]

Ադրբեջանական զինված ուժերը ձեռնարկել է պետական սահմանի խախտման փորձ. ՊՆ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումնրից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել: ՀՀ պաշտպանության […]

«Ախր ձեռներս քորա գալիս ու զենք տվող չկա, կատաղում եմ … »/վիդեո/

Սահմանային գյուղերում ոչ թե խուճապը, այլ զայրույթն է իշխում: «Զգացողությունը մեկնա, երբ 80 տարեկան կնգանը տան դիմաց` սպանում են, ինչ զգացողություն կարա ըլնի: Սահմանի ժողովրդի համար սա նորմալա, բայց…»,-Henaran.am-ին ասաց նախկին զինվորական Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Կարեն Սիմոնյանը: «Ախր ձեռներս քորա գալիս ու զենք տվող չկա, կատաղում եմ»,- նախկին զինվորականը նյարերի կծիկ էր դարձել: Մանրամասները` […]

Ուշադրություն. նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի հոկտեմբերի 5-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. • Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոց՝ 1 արագաչափ՝ Րաֆֆու և Բաբաջանյան փողոցների խաչմերուկից Անդրանիկի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը […]

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի

Գործադիրի որոշմամբ Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ճանապարհի հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 20 մլն դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև Արմավիր համայնքի խորքային հորերից ոռոգման պոմպերով օգտագործված էլեկրտաէներգիայի արժեքը փոխատուցելու նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Քաղաքի տոնի համար նախատեսված գումարը՝ սահմանամերձ գյուղին

Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ 1 մլն դրամ գումարը, որ աշխատակազմով հանգանակել էին հոկտեմբերի 8-ի Էջմիածին քաղաքի տոնի միջոցառումներին ներդրում ունենալու նպատակով, նվիրաբերվեց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղին։ Ըստ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ սա համեստ ներդրում է, որը, սակայն, արվում է իսրտե։ Էջմիածնեցին 1989-94թթ. պատերազմում ինքնակամ մասնակցել է հայոց ազատամարտին եւ այսօր էլ պատրաստ է […]

Զգուշացում

Լրատվամիջոցներից մեկում զետեղված հրապարակման մեջ խոսք էր գնում Կոթի գյուղի մոտ, իբր, տեղադրված արագաչափի և սահմանամերձ բնակավայրի բնակչությանը պատճառած բազում անհարմարությունների ու վնասների մասին: Նախ, պաշտոնապես հայտնում ենք՝ Տավուշի մարզի Կոթի համայնքի տարածքում երբևէ լուսանկարահանող արագաչափ սարքեր չեն տեղադրվել և չեն շահագործվել: Իրողությունն այն է, որ մարզի տարածքում լուսանկարահանող-արագաչափ սարքեր տեղադրվել են 2012 թ. փետրվար […]

Կյանքդ կամ արագաչափը

Սահմանամերձ Կոթի գյուղի հրետակոծվող ճանապարհին հաճախ կրակահերթերի պատճառով մարդիկ ստիպված գերազանցում են սահմանված արագությունը, ինչն էլ արձանագրվում է տեղադրված արագաչափի կողմից: Մտահոգված լինելով տվյալ խնդրով` Օմբուդսմենը ստեղծված իրավիճակի և իրավիճակից բխող հետևանքների մասին տեղեկացրել է Ոստիկանությանը, որտեղից էլ հայտնել են, որ կսկսեն հրատապ ուսումնասիրել խնդիրը և հնարավոր լուծումներ առաջարկել:

Միգուցե Տարոն Մարգարյանն ինչ-որ բան մտածի. Ժողովուրդ

«Վերջին օրերին հանրության շրջանում քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, թե արդյոք Էրեբունի-Երեւան տոնակատարությունները պետք է իրականացվեն, եթե Հայաստանի սահմանում լարված իրավիճակ է: Հանրության մի մասի կարծիքով միջոցառումները չպիտի անցկացվեն, իսկ մի մասն էլ, ընդհակառակը, վստահ է, որ այդ միջոցառումները պետք են, քանի որ սգալը ճիշտ չէ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի