19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՄԱՐԶԵՐ

Կյանքդ կամ արագաչափը

Սահմանամերձ Կոթի գյուղի հրետակոծվող ճանապարհին հաճախ կրակահերթերի պատճառով մարդիկ ստիպված գերազանցում են սահմանված արագությունը, ինչն էլ արձանագրվում է տեղադրված արագաչափի կողմից: Մտահոգված լինելով տվյալ խնդրով` Օմբուդսմենը ստեղծված իրավիճակի և իրավիճակից բխող հետևանքների մասին տեղեկացրել է Ոստիկանությանը, որտեղից էլ հայտնել են, որ կսկսեն հրատապ ուսումնասիրել խնդիրը և հնարավոր լուծումներ առաջարկել:

Միգուցե Տարոն Մարգարյանն ինչ-որ բան մտածի. Ժողովուրդ

«Վերջին օրերին հանրության շրջանում քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, թե արդյոք Էրեբունի-Երեւան տոնակատարությունները պետք է իրականացվեն, եթե Հայաստանի սահմանում լարված իրավիճակ է: Հանրության մի մասի կարծիքով միջոցառումները չպիտի անցկացվեն, իսկ մի մասն էլ, ընդհակառակը, վստահ է, որ այդ միջոցառումները պետք են, քանի որ սգալը ճիշտ չէ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանից […]

Ցրտում է

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 2-ին հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր է, 1-ին, 3-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-4-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 2-ին, 4-ին սպասվում է առանց […]

Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: Ընդունելության ընթացքում Նախագահներ Բարաք Օբաման և Սերժ Սարգսյանը կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության հարցեր:

Կրակոցը մնում է կրակոց. Մովսեսի գյուղապետ/վիդեո/

«25 տարի շարունակ մեր գյուղը նույն կյանքով է ապրում, նոր բան չկա, միշտ էլ կրակում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը: Ավալյանը խորհուրդ է տալիս իրավիճակին նայել մովսեսցու աչքերով.«Կրակոցը մնում է կրակոց ու այն ամեն վարկյան մի մարդու կյանք է խլում»,-նշեց Ավալյանը: Գյուղապետը հորդորում է չհավատալ` գյուղերում խուճապ լինելոի […]

«Անկարող եմ նկարագրել հուզումս»/վիդեո/

Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն վերապատվելի Գրիգոր Յումշակյանը միշտ երազել է իր նպաստը ունենալ հայրենիքի սահմանամերձ տարածքների բարգավաճման գործում: Օրերս Յումշակյանը այցելեց Տավուշի մարզի սահմանային գյուղեր: Վերապատվելին հուզված էր: Նշենք, որ եկել էր  մասնակցելու  Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության ֆինանսավորմամբ Չորաթան գյուղի խաղահրապարակի բացմանը: «Անկարող եմ նկարագրել հուզումս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Յումշակյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Պառավաքարում 38-ամյա տղամարդ է վիրավորվել

Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչը տեղեկացրեց, որ  նախօրեին  գյուղի 38-ամյա բնակիչը հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ բնակիչը  գտնվել է Պառավաքար գյուղին պատկանող «Ջարչու ղոբի» կոչվող հանդամասի խաղողի այգիներում, երբ հակառակորդը մարտական դիրքերից կրակոցներ է արձակել, որի հետևանքով նա ձախ ոտքի ազդրի շրջանում ստացել է […]

Աղանդավորները սահմանի՞ն /վիդեո/

«Ժողովուրդը շատ զգայուն է նման հարցերում ու մենք էլ մեր ծառայության մեջ ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային գյուղերում աղանդավորների հոգեւորսության դեպքերին,  ասաց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Քրիստինե Պեպելյանը պաշտոնապես հայտարարում է

Քրիստինե Պեպելյանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Էրեբունի-Երևան» տոնակատարություններից գոյացած ողջ հոնորարս կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան: Ես՝ որպես հայ մարդ, որպես երգչուհի ու որպես «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների մասնակից չկարողացա անմասն մնալ արդեն քանի օր համացանցում քննարկվող թեմայից: Իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանից ինչ որ բան պահանջելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նման միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվում […]

Ո՞ւր է հայրենիքը /վիդեո/

Ամերիկահայ  Լուիզա Ջամբազյանը Հայաստանն իր համար բացահայտել է սահմանին: «Անցած տարի առաջին անգամ եղա սահմանային գյուղերում: Այնքան զգացված էի, որ ասացի՝ եթե մեկը Հայաստան պիտի գա, ապա պետք է սահմանամերձ գյուղերը գա, որ տեսնի իսկապես ուր է հայրենիքը»: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված