Տավուշի համայնքների վարչական շրջանների ղեկավարները կառավարությունում նախօրեին տեղի ունեցած հանդիպումները անարդյունավետ են համարել։ Բաղանիսի վարչական ղելավար Գևորգ Սահակյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ առաջինն է դուրս եկել հանդիպումից։ «Մեր տղաներն արդեն գծել են մեր սահմաններն իրենց արյունով, ուզում եմ, բոլորդ հասկանաք, փշալարը, որ ուզում են կապել, դեռ սահման չէ։ Մենք արդեն ունենք սահման ու թույլ չենք տալու […]
Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը գիշերը հանդիպել է գյուղացիների հետ եւ հայտնել, որ իշխանությունները ոչ մի նոր բան չեն ասում, ինչ պլանավորել են, դա էլ անելու են: Գյուղացիներն ամբողջ գիշեր ճանապարհը փակ են պահել: Կամո Շահինյանն արդեն առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին ասել է, թե որոշել է հրաժարական տալ: Պատճառն է այն է, որ հանդիպումը Փաշինյանի […]
Ի պատասխան սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու եւ քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում, հայտնում են ՆԳՆ-ից։ Տեղեկացնում ենք նաեւ, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության […]
Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել, փորձում է խժդժություններ հրահրել, պառակտել շարժումը, հուսահատեցնել մարդկանց: Նախօրեին Բագրատաշենի ճանապարհը փակած ժողովրդի վրա ՈՒԱԶ-ը քշելու եւ «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը, ըստ տավուշցիների, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մտերիմն է եւ հենց նրա հրահանգով է գործել։ Արդյունքում […]
Մինչ տավուշցիներն անզեն, անպաշտպան կռիվ են տալիս գյուղերը պահելու համար, հայտնի զինվորականները լռում են։ Հայտնիներից մեկն էլ Կոռնիձորի Արոն է՝ Արայիկ Խուդավերդյանը։ «Հրապարակ»-ը փորձեց հասկանալ, թե հայտնի զինվորականն ինչի է պատրաստ հանուն Տավուշի, գնալո՞ւ է կռվելու Տավուշի հանձնվող գյուղերի համար։ – Հայտնի զինվորական եք, չեք խոսում, ժողովուրդը սպասում է զինվորականների կոչին, քայլերին, ի՞նչ եք պատրաստվում […]
Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ իշխանությունների հանձնողականության բոլոր պայքարողների հասցեին այս օրերին իշխանությունները կեղտոտ քարոզարշավ են կազմակերպել։ Սակայն ուշագրավ է, որ առաջին պլան են մղվել մերձիշխանական մշտական սատելիտները, մի քանի ֆեյսբուքյան հայհոյողներ ու ֆեյքային ողջ արսենալը: Իսկ իշխանության ներկայացուցիչները մեծամասամբ հրապարակային ոչ մի հոդաբաշխ բացատրություն չեն տալիս տեղի ունեցողի […]
Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք 90-ականների պատերազմի ընթացքում հայտնվել են հայկական […]
Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։ Կապան են մեկնել մեծ թվով մարդիկ, Կապանի հյուրանոցներում տեղ չի եղել, մարդիկ հարակից բնակավայրերում են գիշերել, սակայն ուշագրավ է, որ համերգին չեն մասնակցել մարզային եւ տեղական իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը։ Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը […]






























