10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԱՐԶԵՐ

Հրատապ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում: Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում սահմանազատման տարբերակին: Ակցիայի մասնակիցները «Փաստինֆո»-ին իրենց անհանգստությունն են հայտնել՝ նշելով, որ նման սահմանազատման բացատրությունները կրկին խաբկանք են, իրենք չեն կարող անվտանգ ապրել հայրենի գյուղում, ավելին՝ վտանգվում է երկիրը։ Հավաքի նախաձեռնությունը սահմանամերձ գյուղերի […]

Կառավարությունը հատուկ է հրապարակել այնպիսի քարտեզ, որում չեն երևում անվտանգությանը վերաբերող խնդիրները և միակողմանի զիջումները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատմանը» «1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, […]

Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների 8-րդ հանդիպումն է տեղի ունեցել, որի արդյունքներով տարածված համատեղ մամլո հաղորդագրությունում նշված է, թե նախնական համաձայնեցվել են Տավուշում սահմանագծի առանձին հատվածները։ Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․ «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) […]

Ո՞նց խնդիր չկա: Ժողովուրդը կանգնած է էստեղ ու դեմ է, հավաքված են. Կիրանցի ղեկավար

Քիչ առաջ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ի թիվս այլ հարցերի պատասխանել էր նաև, թե արդյոք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում հայաստանյան որևէ գյուղ զրկվո՞ւմ է ճանապարհից: Կառավարությունից նշել են, թե Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում․ «Բայց […]

Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը, որով Հայաստանի պաշտպանական համակարգը կփլուզվի

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Հայտնի է Տավուշի հանձման ժամկետը։ Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը, որով Հայաստանի պաշտպանական համակարգը կփլուզվի: Այս մասին արդեն հայտարարել է Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը: Սա, օրինակ, նշանակում է, որ Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը:  

Ինչո՞ւ ուղղաթիռով․ Հրապարակ

Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով մեկնելու մասին։ Խնդիրը, ասում են՝ ոչ այնքան ճանապարհին դժգոհ մարդկանց դիմադրությունից խուսափելն է եղել, որքան շրջանցելը Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը, որի Ոսկեպար տանող հատվածը, ըստ Փաշինյանի, Ալմա-Աթայի հռչակագրով` ադրբեջանական է։ Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի […]

Գործընթացը կասեցվա՞ծ է, թե՞ Փաշինյանը «փափուկ բարձ» դրեց տավուշցիների գլխի տակ. Հրապարակ

Մեկամսյա դադարից հետո երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզում էր։ Մարտի 18-ին, հիշեցնենք, նա այցելել էր Ոսկեպար, Բաղանիս եւ այլ համայնքներ եւ տեղի բնակչությանը գուժել սպասվող չորս «ադրբեջանական» տարածքների հանձնման մասին, հետ գալով Երեւան՝ անգամ սպառնացել էր՝ եթե մինչեւ շաբաթվա վերջն այդ տարածքները չհանձնենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Հիշեցնենք․ պաշտոնական Բաքուն Երեւանից պահանջում է անհապաղ իրեն […]

Գող-գող գալիս- գնում են … մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. Փաստ

Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր տեղեկություններով, ինչպես նախորդ անգամ, այս դեպքում էլ եղել է «փակ» հանդիպում, որից առաջ, մեր տեղեկություններով, հավաքել են բոլոր ներկաների բջջային հեռախոսները և հատուկ զգուշացրել, որ խոսակցությունը գաղտնի պահեն: Այդուամենայնիվ, որոշ տեղեկություններ սպրդել են: Ի մասնավորի, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն այս անգամ ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի