07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը որոշել է հրաժարական տալ. ինչ է քննարկվել կառավարությունում

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը գիշերը հանդիպել է գյուղացիների հետ եւ հայտնել, որ իշխանությունները ոչ մի նոր բան չեն ասում, ինչ պլանավորել են, դա էլ անելու են: Գյուղացիներն ամբողջ գիշեր ճանապարհը փակ են պահել:

Կամո Շահինյանն արդեն առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին ասել է, թե որոշել է հրաժարական տալ: Պատճառն է այն է, որ  հանդիպումը Փաշինյանի հետ անարդյունավետ է եղել, սահմանազատման մասին համայնքապետների առաջարկները կառավարությունում չեն ընդունել։

Հավելենք, որ ըստ մամուլի՝ Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով, որպեսզի հակառակորդը հեռանա օկուպացված տարածքներից: Վերջինս ասել է, որ նման հնարավորություն չկա: Ըստ հրապարակումների՝ Փաշինյանը հայտարարել է, թե 4 գյուղերը պետք է հանձնի փուլ առ փուլ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ