28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Իշխանությունն անցնում է պլան «Բ»-ի. Փաստ

Գաղտնիք չէ, որ այս օրերին ընդդեմ գործող իշխանությունների հանձնողական քաղաքականությանը տարվող պայքարում առանցքային դերում է Հայ առաքելական եկեղեցին, ի մասնավորի՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որն այս օրերին գտնվում է զարգացումների կիզակետում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազանի ակտիվության գործոնը լրջորեն անհանգստացնում է իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, որը հիանալի հասկանում է, թե ինչպիսի «ձնագնդի էֆեկտ» կարող […]

Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց եւ Շիրակի թեմերի առաջնորդները

Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Այդ մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումից․ «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է Պայքար. Օր 8. ՀՀ Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»։ […]

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը։ «Տեխնիկապես ավարտվել, նշանակում է, որ արձանագրվել, վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմաթայի հռչակագրի։ Այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», – նշեց Խաչատրյանը։ Կառավարությունը երեկ […]

Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք, էդ թափած արյունը ոչ մեկը չի մարսելու. Տավուշում են Արցախյան պատերազմում վիրավորված տղաները /Տեսանյութ/

Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք, էդ թափած արյունը ոչ մեկը չի մարսելու, բոլորը պատասխան են տալու. մեզ են միացել Արցախյան պատերազմում վիրավորված տղաները ___ Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է Պայքար. Օր 8. ՀՀ Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության

Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան

Հայաստանի բոլոր բնագավառներից այստեղ մարդիկ կան, որոնք իրենց աջակցությունն են հայտնում միայնակ ամբողջ մի պետական համակարգի դեմ կռվի դուրս եկած ժողովրդին: ՀՀ քաղաքացին միայնակ պայքարում է իշխանությունների դեմ, որոնք պարտավոր են պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այն հանել են մեծ աճուրդի: Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ […]

Քաղաքացիները փակել են Վանաձոր-Ալավերդի Մ-6 ճանապարհահատվածը

Հայաստանի տարբեր հատվածներում, նաև՝ Երևանում քաղաքացիներն ընդվզման  գործողություններ են իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով ՀՀ տարածքներ հանձնելու Փաշինյանի վարչախմբի քաղաքականությանը։ Այս պահին քաղաքացիները փակել են  Վանաձոր-Ալավերդի Մ-6  ճանապարհահատվածը։  

Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են

Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում։ Քաղաքացիների հետ է նաև ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ Այս պահին փակ է նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Մեղրի և Երևան-Գյումրի ավտոճանապարհները։  

Փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին: Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է /Տեսանյութ/

Տավուշցիները փակել էին նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածը: Այստեղ էին Հայաստան խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը: Ոստիկանները պահանջեցին բացել ճանապարհը, Գառնիկ Դանիելյանն էլ ոստիկաններից պահանջեց ժողովրդին հարգանքով վերաբերվել: Քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց: Ակցիայի մասնակիցներն ուշքի են բերել նրան, ապա կանչել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի