Իրավիճակը՝ Կիրանցում /Ուղիղ/
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման […]
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց: Պատգամավորն այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում: Մեծաքանակ ոստիկանական ուժեր այս պահին կուտակվել են Կիրանց գյուղի տարածքում: Գառնիկ Դանիելյանը նաեւ տեսանյութ է տարածել:
Ականազերծվում և տարհանվում է Գեղարքունիքի մարզը, Ճամբարակի և Ջիլից մեր զորքերը սկսել են հանվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։ «Դրանք շատ կարևոր դիրքեր են, նույնքան կարևոր, որքան Տավուշի դիրքերն են, արդեն Վարդենիսի շրջանում գյուղեր են ազատվում, այսինքն, բնակչությանը ստիպում են լքել իրենց տները։ Ես չգիտեմ, ինչ են խոստացել մարդկանց, բայց դրա […]
Ապրիլի 30-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ( վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի), ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ Ասքանազ Դավթյանի) և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, […]
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաեւ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, յուրայինների միջոցով փորձում է ցրել միջպետական ճանապարհը փակած կիրանցիներին եւ նրանց աջակցության գնացած տարբեր գործիչներին, որոնք արդեն տասն օրից ավելի է գիշերում են փողոցում՝ թույլ չտալով Կիրանցում սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ իրականացնել։ Գյուղից մեզ պատմեցին, որ երեկ մի խումբ կիրանցիներ փորձել են մտքափոխ անել պայքարողներին, որ […]
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մասնակիցներից մեկի պատմելով, Փաշինյանը հանդիպման սկզբից մինչեւ վերջ սպառնացել է կիրանցիներին՝ թե չի ստացվելու դիմադրել: Ասել է` եթե չբացեն ճանապարհը, կամ խոչընդոտեն սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին, միեւնույն է` ուժի գործադրմամբ են այդ աշխատանքներն իրականացնելու։ Գյուղացիներից մեկն ասել է, որ իր […]
Տավուշի մարզի նահատակների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը: Այս մասին հայտնում է ABC media-ն։
Երեկ ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում՝ ոչ միայն չփարատելով բնակիչների մտահոգությունները, այլ ավելին՝ կիրանցիներին հուզող հարցերը մնացել են անպատասխան, ինչը հերթական անգամ վկայում է, որ ՀՀ գործող կառավարությունը չունի քաղաքական հստակ և այլընտրանքային ռազմավարություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանելու նրանց կյանքի, գույքի ու […]




























