25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես իմ գործերով նստած եմ Երեւանում․ Կոռնիձորի Արո

Մինչ տավուշցիներն անզեն, անպաշտպան կռիվ են տալիս գյուղերը պահելու համար, հայտնի զինվորականները լռում են։ Հայտնիներից մեկն էլ Կոռնիձորի Արոն է՝ Արայիկ Խուդավերդյանը։ «Հրապարակ»-ը փորձեց հասկանալ, թե հայտնի զինվորականն ինչի է պատրաստ հանուն Տավուշի, գնալո՞ւ է կռվելու Տավուշի հանձնվող գյուղերի համար։

– Հայտնի զինվորական եք, չեք խոսում, ժողովուրդը սպասում է զինվորականների կոչին, քայլերին, ի՞նչ եք պատրաստվում անել Տավուշի համար։

– Զինվորականներն ի՞նչ են անելու, խնդրեմ, թող հարցնեն պաշտպանության նախարարին, նա կտա սպառիչ պատասխան։ Մարդիկ գիտեն, որ վտանգի պահին իրենց հետ ենք։

– Դուք որպես կամավորական կգնա՞ք պաշտպանեք Տավուշը։

– Հարցեր մի տվեք, ախպոր պես։

– Ինչո՞ւ։

– Չեմ պատասխանի։

– Բա Դուք հայրենիք սիրող, հայրենասեր զինվորական չէի՞ք։

– Ես էսօր մի հատ ասուլիս տվել եմ, բավարարվում եմ դրանով։

– Ո՞ւմ եք ասուլիս տվել։

– Չեմ իմանում, ասուլիս չէր։

– Չասացիք՝ գնալո՞ւ եք Տավուշը պաշտպանեք։

– Ես իմ գործերով նստած եմ Երեւանում։

– Բայց գնալո՞ւ եք Տավուշ, սահմանամերձ գյուղերում ինչ որ տեղի է ունենում, Ձեր սրտո՞վ է։

– Լավ, կներես, իրար ոնց որ չհասկացանք։

Անջատեց հեռախոսը։

ՀԳ․ Նկատենք, որ Արայիկ Խուդավերդյանն այն բացառիկ զինվորականներից է, ով 44-օրյա պատերազմից հետո, մինչ օրս հավատարիմ է Նիկոլ Փաշինյանին ե՛ւ գաղափարապես, ե՛ւ հոգեպես։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ