12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ Հրապարակ

Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։ Կապան են մեկնել մեծ թվով մարդիկ, Կապանի հյուրանոցներում տեղ չի եղել, մարդիկ հարակից բնակավայրերում են գիշերել, սակայն ուշագրավ է, որ համերգին չեն մասնակցել մարզային եւ տեղական իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը։

Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է կազմակերպիչներից, որ ոչ թե իրեն, այլ մարզպետին են դիմել` աջակցելու խնդրով: Անգամ բիոզուգարանները տրամադրել է ոչ թե Կապանի համայնքապետարանը, այլ՝ Գորիսի։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ