17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Պատգամավորների որոշ մասն իրենց անձնական բիզնեսին վտանգ են տեսնում» /տեսանյութ/

«Հայաստանի հանրապետությանը պետք է արդեն «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների անվտանգության մասին»  օրենքը, որը կկանոնակարգի գենետիկորեն ձևափոխվեծ սերմերի և օրգանիզմների ազդեցությունը ոչ միայն շրջակա միջավայրի, այլ նաև մարդու առողջության սննդի անվտանգության, գյուղատնտեսական նշանակությամբ հողերի վրա»,-այսօր՝ հունվարի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Սադոյանը: «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների […]

«Տասնյակ տարիների մտերիմ ընկերներ են եղել Արմեն Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը» (տեսանյութ)

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ասում է, որ օդի մեջ շրջանառվող լուրերը, թե Արմեն Սարգսյանի ու Վազգեն Սարգսյանի մեջ հակասություններ են եղել, լրիվ հերքվեցին Վազգեն Սարգսյանի եղբայրների հայտարարություններով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռազմիկ Դավոյանն ասաց, որ Վազգեն Սարգսյանը չի եղել պատճառը, որ Արմեն Սարգսյանը հեռացել է իր վարչապետի պաշտոնից: «Տասնյակ տարիների մտերիմ ընկերներ են եղել: Լոնդոն գնալուց […]

Բուհական խորհուրդներում չեն կարող լինել քաղաքական գործիչներ. փորձագետը մանրամասնում է/տեսանյութ/

«Եթե նայում ենք որպես փաստաթուղթ՝ օրենքը իսկապես շատ լավն է և բավական ճկուն է: Նկատելի է, որ կատարվել է բավականին մեծ աշխատանք: Նկատելի է, որ Հայաստանի կրթական համակարգը փորձ է արվում մոտեցնել եվրոպական համակարգին»,-այսօր՝ հունվարի 29-ին «Հենարան» մամաւոլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, ասաց կրթության ոլորտի […]

Երբ հիմքերը քանդված են, նրա վրա չես կարող կարդոնե պատեր դնել. մտավորականներ (տեսանյութ)

«Դարաշրջանը փոխվեց, որը մեր առջև բացեց մի աշխարհ, որը նախորդի հետ կապ չուներ, հրաժարվեցինք շատ բաներից՝ տնտեսություն, առաջընթաց, հայտնվեցինք մի իրավիճակում, որ կոչվում է անկախություն: Բառը հրաշալի է, բայց դժբախտաբար ժողովուրդը սկսեց ծաղրել այդ անկախությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:  Նա առաջարկում է մեկ դպրոց Գյումրիում, երկուսն էլ Երևանում բացել, որտեղ արևմտահայերենով ուսուցում […]

Շիրակի մարզպետը որդու հետ էր. պատրաստակամ են/տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում տեղի ունեցավ զինվորական շքերթ:   Միջոցառումները սկսվեց մարտական հմտությունների ցուցադրություն ու մարզական խմբակների ցուցադրական ելույթներ: Հրապարակում բոլոր ցանկացողները հնարավորություն ստացան ծանոթանալու նաև զինտեխնիկայի որոշ տեսակների հետ ու օգտվելու զինվորական դաշտային խոհանոցից: Հայոց բանակին տոնի առթիվ շնորհավորեցին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների  ներկայացուցիչները: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը […]

Ով ինչքան հող է տվել ու ու՞մ. ազատամարտիկը բացում է փակագծերը /տեսանյութ/

«Չգիտեմ սկզբից, ով ինչքան հող է տվել ու ու՞մ….բայց հող չունենք տալու` հայերս»,-այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտկ, «Հայդուկ» ջոկատի փոխհրամանատար Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը մանրամասնում է ու բացում փակագծերը: Մանրամասները` տեսանյութում:

«Իմ երկիրը ընտանիք է, որտեղ բազում չար ու ինձ նման ծնողին «չլսող» զավակներ կան…».Անկեղծության պահեր Վաչագան Մանուկյանի հետ /տեսանյութ/

Ամեն մարդ չէ, որ կարող է ձեռքը գրիչ վերցնել ու անկեղծ լինել ճերմակ թղթի ու հետագայում արդեն ճերմակ հոգիների առաջ: Վաչագան Մանուկյանը իր անկեղծությունը թաթախում է ժամանակի խնդիրներով ու մատուցում դարի չափանիշներին` հաճախ, ոչ հարիր սկուտեղով, քանզի հոգում մաքրության հևք է ու չի կարող խաղալ:  Իր ժամանակը լավ ճանաչող գրողը չի ցանկանում խոսել իր ստեղծագործությունների […]

«Ռեցեդիվ» չկա. ցմահ դատապարտյալը դարձյալ մնաց սպասման մեջ/տեսանյութ/

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր` հունվարի 26-ին շարունակվոց արդեն 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Մանուշակ Պետրոսյանը հայտնեց, որ փաստաթղթերի մեջ հակասություն կա` այսինքն Գրիգորյանը ունեցել է նախկինում ևս մեկ դատվածություն, որ նշման համաձայն կատարել է 1991 թվականին, սական Գրիգորյանը ներկայացնում է փաստաթղթեր, ըստ որի դատապարտվել է 1981 թվականին, […]

Պավել Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը Սեֆիլյանի գործով կհարցաքննվեն/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վարչական շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը: Փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին միջնորդեց, որպես վկա դատարան բերել «Սասնա ծռեր»-ի  գործով ամբաստանյալ  Վարուժան Ավետիսյանին: «Կարծում եմ՝ այս ամենը կարող է էական նշանակությունունենալ, ինչպես այս գործով իմ պաշտպանյալ Ժիրայր Սեֆիլյանի, այնպես էլ մյուս գործով իմ պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանի, նաեւ այս […]

Սեֆիլյանի «գլխին սարքել են» /տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը: Այսօրվա նիստի մեկնարկին փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց դատական նիստերի դահլիճ վերադարձնել Ժիրայր Սեֆիլյանին: Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց միջնորդությունը, ընդգծելով, որ Սեֆիլյանը դատավարական կարգ է խախտել: Արայիկ Պապիկյանը հանդես եկավ հայտարարությամբ և ներկայացրեց փաստեր, որոնք հավաստում են՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի