14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կսկսեն դիֆերամբներ ձոնել արդեն Կարեն Կարապետյանին, ինչպես Քոչարյանին, Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Անցնող տարին մեր երկրի համար նշանավորվեց ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքմամբ, սակայն փաստաթղթի շուրջ էյֆորիան և PR-ն ավելի մեծ էին, քան դրա բուն նշանակությունը: «Բայց եթե կարողանայինք լավ աշխատել Չինաստանի, Իրանի  և աշխարհաքաղաքակն մյուս հզոր տերությունների հետ, ուղղակի գերազանց կլիներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Կարեն Քոչարյանը 2017-ն ընդհանուր առմամբ հանգիստ տարի որակեց: […]

Կամիկաձեների միություն չենք.կոչ ԱԺ նախագահին/տեսանյութ/

«Ազգային ժողովում որոշ կենսական նշանակություն ունեցող օրինագծեր շրջանառության մեջ են դրվում և ընդունվում են առանց լուրջ քննարկումներ անելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: ՓՊ նախագահի խոսքով՝ խնդիրը կայանում է նրանում, որ առնվազն պետք է հաշվի առնվեն փաստաբանների, դատավարական մարմինների և դատախազության մարմինների կարծիքը: Արա Զոհրաբյանը անդրադարձավ փաստաբանների և դատախազների նկատմամբ […]

Վարչապետը հզոր մարդ է, բայց պիտի ամեն ինչ անել, որ Ս. Սարգսյանը լինի վարչապետ. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

«Նախագահն ասաց, որ երբ ժամանակը կգա, քննարկումները կլինեն, այսինքն՝ եթե նախագահը պիտի վարչապետ լինի, ապա ՀՀԿ-ում պիտի քննարկում լինի: Ես էլ դրան հակառակ ասում եմ, որ ՀՀԿ-ն արդեն քննարկել է և ասում է, որ պիտի լինի նախագահը»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Ոչ թե ժողով է գումարել «Հանրապետականը», այլ […]

Ինչո՞ւ այլևս չի նկարահանվում սիրված դերասանը/տեսանյութ/

«Սկսնակ ռեժիսորները նախընտրում են աշխատել սկսնակ դերասանների հետ և ավելի տարիքով դերասաններին հաճախ մոռանում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում իր չնկարահանվելու փաստը այսպես վերլուծեց սիրված դերասան, երգիծաբան Վլադիմիր Կոստանյանը: Դերասանը կարոտում է նկարահանումներին և սպասում է հարմար առաջարկի.«Ես կամ ու սպասում եմ ինձ հարիր դերի»: Մանրամասները՝ տեսանյութում:

«Պարտքով նշում են Նոր տարին, հետո սոված նստում» /տեսանյութ/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է՝ հայաստանում կան բազմաթիվ ընտանիքներ,  որոնք Ամանորը պարտքով են նշում: «Պարտքով նշում են Նոր տարին, հետո սոված նստում: Մեր տվյալներով  մոտ քառասուն տոկոսը սննդի  հետ կապված՝ խնդիրներ չունի, բայց բոլորը չէ, որ Ամանորի սեղանի ավանդական ուտելիքները կարողանում  են պատրաստել: Եվ միայն 15 տոկոսն  է, որ Ամանորը նշում է իր ուզածի   պես […]

Հայկական ընտանիքներում որքանո՞վ է պահպանվում ավանդական խոհանոցը /տեսանյութ/

Խոհարար Սեդրակ Մամուլյանը վստահ է՝ որոշ հայկական ընտանիքներում պահպանվում են հայկական խոհանոցի գաղտնիքները:  «Ձեր խոնարհ ծառան վեց տարի հեռուստատեսությամբ քարոզել է, բացատրել՝ ինչպես պատրաստել հայկական խոհանոցի ուտեստները: Եվ իզուր չէ, որ այդ ամենն արել ենք: Այսօր հատկապես տնային տնտեսուհիները որտեղ ինձ փողոցում տեսնում են, ասում են՝  այս ինչ ճաշատեսակը պատրաստում ենք, դիտել էինք Ձեր հաղորդումը, […]

Եթե դիմեն կքննարկենք. ՀՀԿ-ը՝ «Ելքին» նախագահի պաշտոնը տալուց (տեսանյութ)

«Ե՞րբ են դիմել որ»,-խորհրդարանում լրագրողներին արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու չեն ցանկանում ընդդիմությանը զիջել 2018 թ-ի նախագահի պաշտոնը: «Եթե դիմեն, կքննարկենք, մի հատ պաշտոնապես թող դիմեն, կքննարկենք: Կհետևենք, թե էլ ինչ թեկնածուներ կան, ինչպես է մտածում ընդդիմությունը, մենք  ցանկացած թեկնածուի քննարկման առարկա պետք է դարձնենք մեր խմբակցությունում»,-հավելեց նա: Նկատենք, […]

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր տեղում է, աշխատում է ճիշտ. Վ. Բաղդասարյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Կառավարության ու օրենսդիր իշխանության մեծամասնության միջև հակասություն կա. այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ երեկ տեղի ունեցեցած միջադեպին: «Շարժվում ենք ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կարծիքով, որովհետև այդ հանձնաժողովի շրջանակում է […]

Մի՛ անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք. (ՀՀԿ տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ և չի հավակնել վարչապետի պաշտոնին, իսկ մենք նման հարցեր չենք քննարկել, դուք հետևեք քաղաքական զարգացումներին, երբ կքննարկենք, այդ մասին կհայտարարենք»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցութան ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե որ դեպքում նախագահը կհավակնի վարչապետի պաշտոնին:  Բաղդասարյանը նշեց՝ ՀՀԿ-ի խորհուրդը, գործադիր մարմինն այդ հարցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված