26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռերն» ու փաստաբանների գործադուլը. փաստաբանը բացահայտում է/տեսանյութ/

Փաստաբան Հրանտ Գևորգյանը գտնում է, որ դատավարական օրենսգրքում փոփոխությունները և 100 հազար տուգանքի դրույթի ավելացումը միտված են քաղաքական ենթատեքստով դատավարությունների մասնակից պաշտպանների ակտիվությունը ճնշելուն:

«Ես կանխազգում եմ, որ այս ամենի հետևում լուրջ նպատակ կա: Փաստաբանին փորձում են կաշկանդել: Պատկերացնում եք 100 հազար դրամ կարող են տուգանել փաստաբանին և սրանով ճնշել նրա ազատությունը: Կաշկանդված փաստաբանը չի կարող լիարժեք պաշտպանել իր վստահորդի շահերը:Ես այս խնդիր կապում եմ «Սասնա ծռեր»-ի և նմանատիպ դատավարությունների առկայության հետ:Փաստաբանների վրա մի քանի սանկցիա է կիրառվում մեկ օրրվա ընթացքում: Իմ վրա արդեն 10 սանկցիա կա: Տուգանքի միջոցով ուզում են փաստաբանին «ծնկի բերել» ու այս ամենը անօրինական է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանտ Գևորգյանը, ով որպես պաշտպան ներգրաված է «Սասնա ծռեր»-ի գործում:

Փաստաբանը նշում է, որ դատախազներին արտոնություններ են տալիս, քանի որ դատավորն ու դատախազը մի թիմ են:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ