Սա մեծ մարտահրավեր է ՀՀ-ի համար. Ֆարմանյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին:
Հարգելի խորհրդարան, վերջին շրջանը հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որը, կարծում եմ, նոր էջ է բացում հայ-եվրոպական օրակարգում: Վերահաստատելով բազմիցս հնչեցրած այն միտքը, որ այս հարաբերությունների առանցքը Հայաստանի հետեւողական ժողովրդավարացման հարցերն են՝ հարկ եմ համարում նշել, որ այն կարող է արագացնել ինստիտուցիոնալ բարեփոխումները մեր երկրում: Ավելին, այս համաձայնագրով […]
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին:
ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով այն մասին, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, ասաց՝ դեռ դատավարությունը կշարունակվի, պաշտպանները կբողոքարկեն: «Ես շատ եմ հարգում Սամվել Բաբայանին: Հայրենիքին մատուցած՝ նրա ծառայությունները ես շատ բարձր եմ, գնահատում և պատրաստ եմ աջակցել, իմ անձնական ներդրումն ունենալ, որ Սամվել Բաբայանը […]
Երևանի Բաղրամյան պողոտայում` Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ, այսօր կայացավ զորահրամանատարի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ, նաև հարազատները: Ներկաներն իրենց ելույթներում հիշեցին հերոսի անցած ուղին: Առավել մանրամասն՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=NbdLTbMKtXU&feature=youtu.be
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը լայն արձագանք ստացավ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և ԵՄ-ում. այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: «Ռուսական որոշ լրատվամիջոցներում որոշ մեկնաբաններ ու քաղաքագետներ հիստերիկ աղմուկ բարձրացրեցին, ինչը ցույց է տալիս, որ նրանք թերարժեքության կոմպլեքսով էին տառապում, կային […]
ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց՝ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ էլ ուշադիր է եղել Արցասխի նկատմամբ, և պատահական չէ, որ նա Արցախ էր մեկնել՝ հետևելու Արցախում անցկացվող զորավարժություններին: «Նա մեր արտաքին քաղաքականության հիմննական կրողն է և իրացնողը: Նախագահ Սարգսյանը Արցախի հետ կապված՝ ցանկացած հարցի նկատմամբ ուշադիր է, […]
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն ասում է, որ չի հեռացել քաղաքականությունից: «Ես չեմ էլ հելել քաղաքականությունից»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց, որ զբաղվում է պետականության հետ կապված գործերով՝ բանակաշինությամբ, և քաղաքականությամբ: Բանակաշինության աշխատանքի մասին էլ ասաց. «Անփոխարինելի որևէ բան չկա, միշտ փոփոխություններ են պետք»: Ինչ վերաբերում է 2018 թվականի վարչապետի թեկնածուի […]
«Հայկազ Բաղմանյանն իմ հորդորով աշխատանքի ազատման զեկուցագիր է գրել»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը: Հարցին, թե որն է եղել զեկուցագիրը գրելու պատճառը, նախարարն ասաց, որ իր աշխատանքային պարտականություններում թերանալը: Նկատենք, որ արդեն մի քանի օր էր, որ լուրեր էին տարածվել, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, երկարամյա զինվորական պաշտոնյա Հայկազ […]