26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի շարք նորություններ Հարկային օրենսգրքում. ինչ առավելություններ կան (տեսանյութ)

 ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ներկայացրեց Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային ստուգումների և վարչարարության բարեփոխումներն ու հետևանքները: 

Ըստ նրա՝ հարկային ստուգումների և ուսումնասիրությունների հիմնական ընթացակարգերը սահմանվել են հարկային օրենսգրքով և առանձնացվել են մյուս ստուգող մարմինների հսկողական ընթացակարգերից, ընթացակարգերն էլ հնարավորինս մանրամասնեցվել են, սահմանվել են հարկային հսկողության հարակից ընթացակարգերը, մասնավորապես՝ տարածքներ կամ շինություններ մուտք գործելը, իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելը, զննումը, փորձաքննության ուղարկելը, մասնագետի և թարգմանիչի ներգրավումը, կապարակնքումը: 

Մեկ այլ փոփոխություն է այն, որ հետաքննության մարմնի կամ քննիչի ստուգում նշանակելու մասին պատճառաբանված որոշման պատճենը ստուգման հանձնարարագրի հետ միասին ստուգողի կողմից պետք է տրամադրվի: Վերացել է կրկնակի ստուգումը, հանդիպակաց ստուգումը վերածվել է ուսումնասիրության տեսակի, որի համար պատասխանատվություն չի կիրառվում: Վաղեմության ժամկետները հիմա արդեն տարածվում են բոլոր տիպի հարկերի և վճարների, այդ թվում՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի վրա: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ