Փորձարկվեցին հայ մասնագետների ստեղծած անօդաչու թռչող սարքերը /տեսանյութ/
Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց Գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը։ Կենտրոնում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմք է դրվում: Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ընդգծեց՝ այս կենտրոնը բարելավելու է ինժեներական կրթության կազմակերպման որակը։ Նմանատիպ ծրագրերում ներգրավվելու են հատկապես երիտասարդները։ ԱԹՍ-ներն […]





































