13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուզում են, թող ռուսները զենքը տան մեր ոստիկաններին. Շիրինյան (տեսանյութ)

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ Ադրբեջանին ուղղված քննադատական հայտարարություններ ՌԴ-ի կողմից ավելի բարձր մակարդակով պետք է արվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդարադառնալով ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի անդրադարձին Ալիևի հայտարարություններին՝ Շիրինյանը շեշտեց, որ միայն Զատուլինի հայտարարությունը մեզ համար խիստ անբավարար է:

«Նման հայտարարություն պետք է լինի պետդումայի կամ նախագահ Պուտինի անունից, որպեսզի ընդունվի, քանի որ հարկավոր է միջպետական հարաբերությունների բարձր մակարդակ: Մենք այդ պարագայում դառնում ենք ավիակիր, որը երբեն հակառակորդին խորտակում են, եթե մենք այս տրամադրություն ունենք, պետք պատարսատ լինենք նաև այլ հարվածներ ընդունելու: Սա արդեն թիրախավորում է ՀՀ-ն, որին ես անձամբ դեմ եմ: ՀՀ-ն հաջողություններ ունի կոմպլենտար քաղաքականության մեջ, ինչը երևում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի վերաբերմունքից»,- ասաց նա:

Շիրինյանը նկատեց, որ Զատուլինի հայտարարության մեջ կար այն, որ ՀՀ պետք է դառնա Իսրայելի նման, այսինքն՝ ՌԴ-ի համար լինի այն, ինչ Իսրայելը ԱՄՆ-ի համար: 

Հիշեցնենք, որ  Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ  Ռուսաստանը 2016-ի ապրիլից հետո հետևություններ է արել: Նա, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին, հորդորեց դրանց լուրջ չվերաբերել:

Լևոն Շիրինյանն անդրադարձավ նաև Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տեղակայման լուրերին և շեշտեց, թե ինքը շատ բացասական է վերաբերում, քանի որ ՀՀ-ն հագեցած է ՌԴ-ով: Նրա խոսքով՝  ՀՀ ներքին գործերին որևէ մեկը չպետք է միջամտի.

«Մեր ոստիկանությունը բավարար է, իրենց ուղարկելու կարիք չկա, ուզում են, թող զենքը տան մեր ոստիկաններին: Քանի դեռ երաշխիք չկա, որ չենք խառնվի մեր ներքին գործերին, ավելի լավ է՝ չլինի»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ