26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսական պետական համակարգը իրենց տվել է«դաբրոն». Պողոսյանը՝ Զատուլինից (տեսանյութ)

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գտնում է, որ ՌԴ-ի կողմից արված հետևությունների մասին կարող ենք խոսել, եթե մոտակա ժամանակներում չլսենք նոր կոնտրակտների մասին: «Այդ հետևությունը կլինի այն, որ մենք այլևս չենք ասի, որ ռուսական զենքով ինչ-որ բաներ են անում: Եթե Ադրբեջանը չի ասելու` վաղը սենց զորավարժություններ եմ անում, մյուս օրը հարձակվելու եմ, հարցերս լուծելու եմ: Հետևությունների գաղափարները միայն խոսքով չէ, արդյունքով է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի` ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը երեկ ՀՀ խորհրդարանում մասնավորապես ասել էր. «Հասկանում ենք, որ 2016-ին տեղի ունեցած գործողություններից հետո Հայաստանի հասարակության շրջանում եղան դժգոհություններ Ռուսաստանի գործողությունների նկատմամբ, մասնավորապես` Ադրբեջանին պայմանագրով զենքի մատակարարման համար։ Մենք, հավատացեք, տարածաշրջանում սպառազինության մատակարարման հավասարակշռության խախտման հետ կապված արել ենք հետևություններ»:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ Զատուլինը միշտ է եղել պրոհայկական տեսակետ ունեցող` օբյեկտիվ իմաստով, որովհետև պատմաբան է և պատմության մասին խոսում է ազնվության տեսակետից: «Սակայն Զատուլինի կամ Կասաչովի այդ ասածները, թե հետևություններ են արել, այսօրվա դրությամբ պետք է ընդունենք միայն ի գիտություն. հաջորդ տարիներին զարգացումները տեսնելուց հետո կերևան, եղան արդյունքներ, կասենք` հետևությունները տեղի են ունեցել»,- նկատեց նա: Բանախոսի համոզմամբ՝  եթե նման բարձր մակարդակով են հայտարարություններ արվում, ապա ռուսական պետական համակարգը իրենց տվել է«դաբրոն»: «Դա նշանակում է, որ հարցը քննարկվել է, մոտեցումը որոշել են: Հուսանք, որ իսկապես դրանք միայն խոսքեր չեն մնա, սրա մասին կխոսենք մեկ տարի հետո»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ