03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Առաջիկա օրերին պետք է զգոն ու ուշադիր լինենք. Թ. Պողոսյան (տեսանյութ)

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի խոսքով՝ մեր տարածաշրջանը գտնվում է վտանգավոր ժամանակաշրջանում՝ մարտահրավերների փոփոխությամբ ու ամենօրյա զարգացմամբ: Այս տեսակետն այսօր նա հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը: Թևան Պողոսյանը նկատեց, որ թուրքական բանակը գրավել է Աֆրինը և հիմա հաջորդը հայաբնակ քաղաքները կարող են լինել:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ Թուրքիան սրացումների, հավանաբար, կգնա Սիրիայում: 

Ինչ վերաբերում է սահմանին, ապա նա նշեց, որ Ադրբեջանում շուտով ընտրություններ են, պետք է զգոն ու ուշադիր լինենք, որ սադրանքի չտրվենք: «Բացի այդ կիրակի Սուրբ Զատիկն է, և Ադրբեջանը միշտ մեր տոներին փորձում է սրացումներ անել, իսկ հետո արդեն ապրիլին էլ ադրբեջանական ընտրություններն են լինելու, նորից պետք է ուշադիր լինենք: Ադրբեջանը չի գնա գործողությունների, եթե իմանա, թե իր հակառակորդը շատ ուժեղ է, դա է պետք անել»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ