14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Ինձ էլ են առաջարկում ծախվել, բայց ես չեմ կարող իմ ազգը ծախել». նստացույց հայտարարած գնդապետի կոչը/տեսանյութ/

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը  ընկերների հետ  շարունակում են 7 օր առաջ հայտարարած նստացույցը` Երևանի Ազատության հրապարակում: Գնդապետը նշում է, որ չնայած պարբերաբար ճնշումների են ենթարկվում, բայց շարունակելու են պայքարել իշխանության վերարտադրման դեմ:

Հիշեցնենք՝ Վոլոդյա Ավետիսյանը 2012 թվականից ակտիվորեն պայքարում էր ազատամարտիկների իրավունքների և սոցիալական վիճակի բարելավման համար՝ Ազատության հրապարակում ցույցեր կազմակերպելով: 2013-ի սեպտեմբերին կալանավորվեց՝ խարդախության մեղադրանքով, իսկ 2014-ին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:Վոլոդյա Ավետիսյանը միշտ նշել  է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվել: Նա պարբերաբար կոչեր է հղել կալանավայրից և շարունակել իր պայքարը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ավետիսյանը բոլոր ընդդիմադիր կուսակցություններին համախմբման կոչ արեց:

«99 տոկոս պայքարողները ծախվում են, բայց չի կարելի հայրենիք ծախել: Ինձ էլ են առաջարկում ծախվել, բայց ես չեմ կարող իմ ազգը ծախել»,-մանրամասնեց գնդապետը:

Ազատամարտիկն ազատ արձակվեց համաներման արդյունքում՝ 2017թ. մայիսի 25-ին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ