14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Պետք է պայքարենք, որ ասորիների ու ցիգանների նման չկոտորվենք ու մնանք անհայրենիք».ազատամարտիկ

«23 օր մեր ազատամարտիկ, արդեն նախկին քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը պայքարում է ` ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելուն:Չապականված քաղաքական որոշ ուժեր միացան այս շարժմաը: Սա Սարդարապատի նման մի բան է  ու մենք փախչելու տեղ չունեք: Պետք է պայքարենք, որ ասորիների ու ցիգանների նման չկոտորվենք ու մնանք անհայրենիք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Մանրամասները` տեսանյութում:

«Հաղթանակը սարերի հետևում չէ». Վոլոդյա Ավետիսյան/տեսանյութ/

«Հաղթանակը սարերի հետևում չէ ու շատ մոտ է, ուղղակի պետք է միասնական լինենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով արդեն 24 օր Ազատության հապարակում շուրջօրյա նստացույց է իրականացնում և պայքարում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չընտրվի: Մանրամասները` տեսանյութում:

Սերժ Սարգսյանը միակը չէ. քաղտեխնոլոգ /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Սերժ Սարգսյանն է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորը: «Երկար տարիների կյանք բոլորին, բայց Աստված մի արասցե կյանք է անցնում է, ասենք ծերացել է այդ մարդը, հետո՞…Հայաստանը պետք է կործանվի: Իմ կարծիքով սա ամենասխալ թեզերից մեկն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

5 օր հացադուլի մեջ /տեսանյութ/

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը արդեն 5-րդ օրն է հացադուլի մեջ է: Այս քայլով Հարությունյանը մերժում է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու քայլը և կոչ է անում հայությանը միավորվել: Այսօր` ապրիլի 13-ին Ազատության հրապարակ եկավ նաև Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները` տեսանյութում:

Մենք մեր ժողովրդին անպայմանորեն կհասցնենք հաղթանակ ավարտի. Փաշինյան/տեսանյութ/

Ազատության հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: Նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, իսկ նախաձեռնության ղեկավարը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Նա իր ելույթում նախ հիշեցրեց, որ մարտի 31-ին Գյումրիից ոտքով քայլելով 14 օրերի ընթացքում հասել են Երևան: «Սա արշավ էր ընդդեմ Սերժ Սարգսյանի երրոդ ժամկետի ու ընդեմ ՀՀԿ-ի, սա արշավ է ընդդեմ հուսահատության […]

Ճակատը Ազատության հրապարակում է. քիչ անց «Իմ քայլը» կմտնի այնտեղ /ֆոտո/տեսանյութ/

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները քայլերթով Կոմիտասի պողոտայից շարժվելով հասել են Ազատության հրապարակ: Այստեղ քիչ հետո մեկնարկելու է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը:  Նրանք էլ այստեղ են քայլում Հյուսիսային պողոտայից: Այս պահին նրանք նստել են Հյուսիային պողոտայում, ընթացքում էլ իրազեկում էին քաղաքացիներին ու հրավիրում Ազատության հրապարակ՝ կոչ […]

Բուդաղյանները կհասնե՞ն արդարության/տեսանյութ/

«Հասկանալով, թե եվրոպական դատարանում ինչ զարգացումներ կարող են լինել, իշխանությունները փորձեցին մեղմել վիճակը և ձևացրին, թե մեր պահանջները բավարարում են: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը գործը ուղարկեց նախաքննության, սակայն ավելի լուրջ խախտումներով նույն որոշումը կայացրին»,-Henaran.am-ի թղաթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Ալումյանը նշեց՝ Բուդաղյանների հորը զրկել են դատավարական կարգավիճակից: «Սկզբից իբր մեր օգտին […]

Այսօրվա հանրահավաքի կազմակերպիչը ես եմ, և ես եմ կրում պատասխանատվություն. Փաշինյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամները քիչ առաջ ժամանեցին Երևան: Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության ղեկավար,  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ կախված է քաղաքացիների պասիվություն ու ակտիվությունից: «Չկա այնպիսի սցենար, որ մենք գործողություններ չձեռնարկենք, բայց դրա ծավալը կախված է քաղաքացիների մասնակցությունից: 100 հոգով կլինենք, կանենք այնպիսի գործողություն, որ ի վիճակի է […]

Նախագահի երդմնակալությանը լրագրողներին չհրավիրելը սխալ մոտեցում էր. Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

Որևէ շոշափելի, նկատելի առաջընթաց «Սարի թաղի» և «Էլեկտրիկ Երևանի» դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի քրեական գործերում չկա: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:  Ըստ նրա՝ սա շատ մտահոգիչ է:  Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ լրագրողների մուտքը սահմանափակելուն, ապա Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ դա […]

Շիրխանյանի վիճակը կայունացրել են, որ չմահանա.փաստաբան/տեսանյութ/

«Ցանկացած ամբաստանյալի  համար դատական նիստերի ձգձգումները անտանելի են, անգամ ազատ ամբաստանյալներն են դա ծանր տանում: Աննախանձելի վիճակ է ստեղծվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Նորք-Մարաշում վնասազերծված  զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվել է անհայտ պատճառբերով: Ալումյանը նշեց, որ պատրաստվում է մոտ ժամանակներում պատրաստվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի