27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Մեր երկրում կռիվ, պատերազմ ու արյունահեղություն չեղավ»

Այսօր Henaran.am-ի հարցախույզի ընթացքում  քաղաքացիներից մեկը հույս հայտնեց, որ մենք առաջիկայում ունենալու ենք լուսավոր Հայաստան։  «Մեր տանջված ժողովուրդը վերջապես հասավ նրան, որ թավշյա հեղափոխություն եղավ։ Մեր երկրում կռիվ, պատերազմ ու արյունահեղություն  չեղավ։ Շատերը դրան չէին էլ հավատում, բայց ամեն դեպքում հոգու խորքում սպասում էին այսօրվան։ Դեռ շատ խմորումներ կլինեն, դժվար է ասել՝ ով կլինի վարչապետը։ […]

Շիրակի թեմի առաջնորդի խոսքն ու հորդորը

Թատերական հրապարակում բոլորին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդը։ Նախ Քրիստոսի Հարության ավետիսով ու տերունական աղոթքով ողջունեց ներկաներին, ապա իր խոսքը ուղղեց ոչ միայն ներկաներին, այլև այն մարդուն, ով իր քայլը  արեց Գյումրիից։

«Ամենակարևորն այն է, որ Սերժ Սարգսյանը խոհեմություն դրսևորեց» /տեսանյութ/

Henaran.am-ը հարցախույզ է անցկացրել Երևանի փողոցներում։ Քաղաքացինհերից մեկը մեր թղթակցի հետ զրույցում ասաց՝  սպասում էր, որ քաղաքացիական  անհնազանդությունները այսպիսի  ավարտ կունենան: «Ամենակարևորն այն է, որ Սերժ Սարգսյանը խոհեմություն դրսևորեց… Փառք  Աստծո, որ այս ամենն  ավարտվեց առանց արյունահեղության», – ասաց քաղաքացին: Մանրամասները՝ տեսանյութում։

Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց. հուզիչ էր /տեսանյութ/

Քիչ առաջ Եղվարդի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ազատամարտիկին դիմավորեցին ընկերները և որդին: Վոլոդյա Ավետիսյանը համազգեստով էր և կրծքին կրում էր բազմաթիվ մեդալներ: Ոստիկանության աշխատակիցները հարգանքով ճանապարհեցին գնդապետին: Մանրամասները` տեսանյութում:

Եղվարդում քոչարի կպարեն.աշակերտները փողոցներ են փակում/տեսանյութ/

Եղվարդ քաղաքում դպրոցներում դասադուլ է: Աշակերտները փողոցում են և իրենց պաստառներով երթ են իրականացնում: Նրանք պարբերաբար նաև փողոց են փակում: Եղվարդցիները այսօր քոչարի են պարելու: Այս մասին հայտարարություն են տարածել Եղվարդի հրապարակ հրավիրելով զուռնա, դհոլ նվագողներին: Մանրամասները` տեսանյութում:

Եթե խփելու են, թող ինձ խփեն. հերոսի մայր (տեսանյութ)

Այս պահին Ազատության հրապարակում հավաքված են ապրիլյան պատերազմի մասնակից տղաները: Ազատության հրապարակում բազմաթից ցուցարարներ կան, ովքեր պայքարում եմ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ : Henaran.am-ի թղթակցի հաորդմամբ` միացել նաև Սոֆիա Գալստյանը, ում որդին զոհվել է ապրիլյան պատերազմում Սաշա Գալստյանի մայրն է: Նա նշեց.«Եթե պետք է խփեն` թող ինձ խփեն առաջինը»: Մյուս տղաները միջամտեցին. «Ոչ ոք չի […]

Երևանը կաթվածահար է.ուսանողները փողոցում են (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտից փակ են`դեպի  Բաղրամյան պողոտա տանող բոլոր փողոցները: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ամերիկյան համալսարանի մոտից արդեն փշալարեր են տեղադրված: Փակ է Աբովյան փողոցը, քանի որ ուսանողները դասադուլ են հայտարարել և դրսում հավաքված են: Փակ է նաև Դեմիրճյան փողոցը, որտեղից մուտք կա Ազգային ժողով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի