14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Հորս արև ես չեմ հորինել». Դեդը՝ դատավորին /տեսանյութ/

«Մի հատ տարիքիս նայեք ու հետո ասեք, թե ինչ խոսեմ, կամ երբ խոսեմ»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  շարունակվող «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ դատավոր՝ Արշակ Վարդանյանին դիմեց Մարտիրոս Հակոբյանը (Դեդ): Նշենք, որ նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հարգեց «Սասնա ծռերի» պահանջը և դատախազներից պահանջեց, որ նրանց դիմեն՝ պարոնով և ազգանունով: Մարտիրոս Հակոբյանը  նկատեց.«Դատախազները դեռ երազանքների […]

Օսիպյանը ներողություն է խնդրում (տեսանյութ)

«Եթե կան քաղաքացիներ, որոնք հնարավոր է այդ ստեղծված իրավիճակում տուժել են, ես ներողություն եմ խնդրում համաքաղաքացիներից, որ ստեղծել ենք իրենց համար անհարմարություններ, նաև շնորհակալություն եմ հայտնում համացանցում մեզ քննադատողներին, որովհետև այդ քննադատողների շնորհիվ է, որ մենք բարեփոխվում ենք», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ինչ վերաբերում է ոստիկանների թվին, նա նշեց, որ […]

Ազատություն «Սասնա ծռեր» -ին. լարված իրավիճակ դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ  քիչ առաջ մեկնարկեց «Սասնա ծռեր» տասնմեկ անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ նախկինում նիստը նախագահում էր դատավոր Արթուր Օհանյանը, ով նախագահի հրամանագրով ազատվեց պաշտոնից: «Սասնա ծռեր»-ի աջակիցներն ու հարազատները դատարան են եկել պաստառներով: Նրանք պահանջում են՝ ազատել «Սասնա ծռեր»-ին: Դատարանի դահլիճում նստելու տեղ չկա, իսկ […]

Ո՞վ է բանի տեղ դնում Ռուսաստանին այսօր. Արշակ Սադոյան (տեսանյութ)

«Այսօր Ռուսաստան պետությունը դարձել է գերերկրորդական, Ռուսաստանն ինչքան էլ գլուխ գովա իր զենքով, նա արդեն երկրորդական մակարդակ է, ո՞վ է բանի տեղ դնում Ռուսաստանին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ խորհուրդ տալով մյուս բանախոսին՝ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին չասել, թե Ռուսաստանը ցարական պետություն է և հրամայում է Հայաստանին ինչ անել: Շարունակությունը՝ տեսանյութում:

«Զարուհի, քաղաքապետ». պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը/տեսանյութ/

Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։ Քաղաքապետարանի մոտ գործում էր  «Բաց բարձրախոս», որով քաղաքացիները ներկայացնելու են Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ ավագանու դեմ իրենց փաստարկները: Քաղաքապետարանի մոտ էր նաև  «Երկիր Ծիրանի» ավագանու անդամ Զարուհի […]

«Իսկապես շնորհակալություն Սերժ Սարգսյանին, որ չխանգարեց» (տեսանյութ)

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ՝ տեղի ունեցածը սոցիալական շարժում էր, ոչ թե քաղաքական: «Այս մասին առաջին հերթին բարձրաձայնեց անկախության սերունդը, սա շատ կարևոր է: Եվ երբ ասում եմ սոցիալական, միայն նյութականը նկատի չունեմ, անարդարության խնդրի դեմ էր նաև, խնդիրներ, որ գալիս են դեռևս 90-ականներից»,-այս մասին նա նշեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ: Միաժամանակ, նա նկատեց, որ […]

Ո՞րն էր ՀՀԿ-ի գլխավոր սխալը (տեսանյութ)

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց, թե որն էր ՀՀԿ-ականների ամենամեծ բացթողումը, որն էլ բերեց համաժողովրդական շարժման ու հեղափոխության: Ըստ նրա՝ ընտրությունների կեղծումը, ժողովրդի կարծիքի հետ հաշվի չնստելը, անհրաժեշտ փոփոխություններ չկատարելը բավական էին, սակայն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ 3-րդ անգամ իշխանության գալը, վարչապետ առաջադրվելը առիթ ու գլխավոր պատճառ հանդիսացավ: «Ես չեմ կարող դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի