Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը դատարան կդիմի

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Նա նշում է, որ համայնքի համար մեծ աշխատանք է կատարել և դեռ անելիքներ ունի։ «1999 թ․-ին ընտրվել եմ համայնքի ղեկավար, հաղթել եմ ՀՀԿ-ական թեկնածուի։ Ընդ որում՝ բոլոր ընտրություններին հաղթող եմ դուրս եկել բարձր ձայներով։ Ես կուսակցական չեմ և համայնքապետարանի, մանկապարտեզի, դպրոցի ոչ մի աշխատողի […]