01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սա հեղափոխություն չէր, սա իշխանափոխություն էլ չէր անգամ, սա պարզապես տեղափոխություն էր /տեսանյութ/

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ ապրիլին տեղի ունեցածը «Հեղափոխություն» անվանելը այնքան էլ ճիշտ չէ և կասկած է հարուցում: «Եթե ապրիլյան գործողություններից հետո որոշակի  ոլորտներում և պետական կառույցներում որոշակի ճյուղեր փոփոխությունների չեն ենթարկվում, եթե գնահատականը չի տրվում այն իշխանությունների,  որոնք եղել են մինչ այս և որի պատճառով հանրությունը գնացել է հեղափոխական […]

Դարձել ենք բլատնոյ հանրապետություն․ Ազատ Արշակյան /տեսանյութ/

Հայտնի դատական գործերով ձգձգումները ցույց են տալիս, որ ուժային կառույցները բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն արագ բացահայտելու դրանք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպանն ասաց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր  Ազատ Արշակյանը։ «Դատավարությունների ձգձգումները եւ հիվանդ մարդուն ամիսներով պահել բանտում, ցույց է տալիս, որ մեր սիրված, փառաբանված ուժային կառույցները  բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն, որ արագ 1-2 ամսում […]

Փառք Տիրոջը, որ չեն ասում, թե այբուբենը պետք է փոխեն. Լարիսա Ալավերդյան /տեսանյութ/

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Հայաստանում շարունակվում է դատավարական իրավունքների որտնահարումը։ Նա դատապարտում է Հայաստանում ստեղծված այն համակարգը, որ սկզբում ուղղորդված ձևով ստեղծվում է հասարակական կարծիք, որին հաջորդում են ինչ-ինչ գործողություններ, դրան էլ հետևում է այն համոզմունքը, որ մեղադրյալը մեղավոր է՝ առանց դատավճռի առկայության։ Ինչ վերաբերում է […]

Փաշինյանի կողմից հրահանգվում է ՄԻԵԴ-ում գործերը տարվել, որ հետո կարողանա ապացուցել՝ նախկին իշխանությունները եղել են օրինախախտ. Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը պնդում է ՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին։ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք ուզում ենք Եվրոպական դատարանում գործերը տարվենք, որ երբ այդ գործերով վճիռներ գան,  կարողանանք ասել՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մարդկանց իրավունքները խախտվել են։ Սա նշանակում է Եվրոպական դատարանի […]

«Հյուսիս-հարավ»-ի չարաշահումների՝ խոստացված բացահայտումների մասով նախարարը չի մեկնաբանում /տեսանյութ/

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր լրագրողներին մանրամասներ է ներկայացրել «Հյուսիս-հարավ» մայրուղու  շինարարության հետ կապված:

Արցախի հարցում ժողովրդին հեղափոխական և հակահեղափոխականնների, սեւ-սպիտակի բաժանելը դավաճանություն է

Փետրվարի  26-ին  նախատեսված է   հանրահավաք  «Հայերի դիրքորոշումը տարածքներ հանուն խաղաղության  ՀՀՇ-ական թեզի նկատմամբ» կարգախոսով: Հանրահավաքի կազմակերպիչներից կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ անդրադառնալով վերջերս ակտիվ քննարկված «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզին ասաց, որ այդ թեզը 90-ականներից ամեն անգամ  ջրի երես են հանում կարծես թե մեր ազգի տրամադրությունը ստուգելու համար: «Սա ժողովրդի մոտ ստեղծում […]

Անցյալ չունեցող մարդը զոմբի է… շատ մտահոգիչ է, որ կրթության նախարարը կարող է այդպիսի մտքեր արտահայտել. տոմարագետ /տեսանյութ/

Թավշյա հեղափոխությունից հետո քրիստոնեությունը, եկեղեցին, հոգևորականը, հովվապետը իշխանության առաջին դեմքերի կամ հեղափոխական առանձին խմբերի կողմից հայտնվեցին հարձակումների թիրախում: Henaran.am-ը հարցազրույցների շարք է սկսում, որը նպատակ ունի ներկայացնել հասարակության այն շերտի կարծիքը, որը Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին է եւ պատրաստ է դիմակայել այդ հարձակումներին:  Արաքս Պողոսյանի հյուրը տոմարագետ Գրիգոր Բրուտյանն է: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված