14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Եթե խաղի կանոնները եղել են այդպիսին, պետք է որոշ գումար մուծեն և ազատվեն պատասխանատվությունից

«Բոլոր նրանք, ովքեր պետական բյուջեից և հասարակությունից խոշոր չափով գումարներ են յուրացրել, պետք է պատասխանատվություն կրեն։ Խոսքը այն չէ որ հարկեր չվճարած հազարավոր գործարարներին պետք է ունեզրկել կամ կալանավորել։ Եթե խաղի կանոնները եղել են  այդպիսին, պետք է որոշ գումար բերեն, մուծեն և ազատվեն պատասխանատվությունից»,- կարծում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։

Նրա կարծիքով՝ պետք է տնտեսական համաներում իրականացվի, և գործարարները շարունակեն գործել բիզնեսի դաշտում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր պետական բյուջեից խոշոր գումարներ են  գողացել, պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ