ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դատական գործին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վկայի կարգավիճակով հարցաքննության փաստին, նշեց, որ ՀՀ «անմակարդակ զանգվածի» մոտ մարդու իրավունքների նկատմամբ կա քամահրական վերաբերմունք, և եթե որևէ մեկին թվա, որ մարդը սխալ է արել, ուրեմն նրան պետք է ոչնչացնի։ «Ռոբերտ Քոչարյանի […]
Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ կառավարության ծրագրին հավատալու ոչ մի հիմք չկա, պատճառը նախորդում տրված խոստումների չկատարելն է։ «Այսօրվա հեղափոխականների կառավարությունը ստախոսների կառավարություն է։ Նրանք ամենակարևոր հարցերում ստախոս են, ինչ էլ որ գրեն կառավարության ծրագրում, միևնույն է ստելու են։ Նախորդում խոստումներ էին տվել, որ Ընտրական օրենսգիրքը վատն է, պետք է փոփոխվի, դա չկատարվեց […]
Արցախի հարցում հետևողականության պակասը ակնհայտ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը նկատեց՝ այսօրվա իշխանությունները ասում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքը և մասնակցությունը բանակցային գործընթացներում առաջնահերթություններից մեկն է, բայց ինքը դրա համար մշակված կոնկրետ գործնական քայլեր դեռ չի տեսել: «Հայաստանում տեղի է ունեցել չակերտավոր «հեղափոխություն»: Դրանից հետո իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանը զբաղվում է Հայաստանի հարցերով: […]
Լրագրողները Ազգային Ժողովում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեցին՝ ֆիննախում կոռուպցիոն ռիսկ կա՞, որ պարգևավճարներով փորձեն այդ ռիսկը նվազեցնել, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահն ասում էր՝ իրենց մոտ կոռուպցիոն ռիսկ կա, դրա համար պիտի ՊԵԿ աշխատակիցները բարձր վարձատրվեն, պարգևատրվեն, որ կոռուպցիոն գործարքների չգնան։ «Ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեխանիզմը փողը չի, դրա […]
Կառավարության ծրագրի համար պատասխանատու է կառավարությունը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա՝ քննարկումները ԱԺ-ում շարունակվում են և չի բացառվում որևէ զարգացում: Նա տրամաբանական համարեց, որ ընդդիմությունը կարող է դեմ քվեարկել կառավարության ներկայացրած ծրագրին. «Պետք է շատ ըմբռնումով վերաբերել նրան, որ կարող է լինել նաև այլընտրանքային զարգացում»:
























