22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա մամուլի նկատմամբ իշխանության կողմից հայտարարված պատերազմ է. Ժուռնալիստների միության նախագահ /տեսանյութ/

«Այսինքն՝ այս որոշումն ապօրինի է: Աշխարհում չկա որևէ մեդիա, որն ինքնածախսածածկ է, ճիշտ կլիներ՝ քաղաքապետարանը խնդիրները քննարկեր և հասկանար, թե ինչ է տեղի ունեցել>,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման տեսակետ հայտնեց  Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրությունների ստացած ծանուցմանը:

Ըստ դրա՝ նրանք պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը մոտավորապես տասը տարի այդ տարածքում գործելուց հետո: Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ երեկ որպես ժուռնալիստների միության նախագահ զանգահարել է քաղաքապետի ընդունարան՝ ակնկալելով մինչ այս ասուլիսը խմբագիրների հետ հանդիպում կազմակերպել, որ խնդիրը քննարկվի,  սակայն երկու անգամ էլ գործավարն ասել է, որ քաղաքապետը զբաղված է:

Սեյրանյանի խոսքով՝ լրագրողներն իրենց խոսքի ազատությունը նվաճել են ամենօրյա աշխատանքի միջոցով և հարգանք են պահանջում: «Այդ վերջնագրերով խոսելու ոճը, չեմ կարող ասել, որ կարող է լավ բանի հանգեցնել: Սա այն վերջնագիրն է, որն ընդունել է նոր իշխանությունը քննադատական խոսքի նկատմամբ, և այն մեդիաները, որոնք այս ճակատագրին են արժանացել, քննադատող մեդիաներից են: Ես սա դիտարկում եմ մամուլի նկատմամբ դիտավորյալ կազմակերպած քայլերից մեկը՝ կա՛մ եկեք իշխանության դաշտ, կա՛մ դուրս եկեք»,-ասաց նա:

Վերջինիս կարծիքով՝ սա ոչ թե Հայկ Մարությանի որոշումն է, այլ վարչապետի կողմից իջեցված հրահանգ է:

Ավելին՝ տեսանյութում:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ