Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդին

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում մասնակցեց և ելույթ ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որն ընթանում էր կազմակերպության 25-ամյակի շրջանակներում: Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հետ կապված հարցեր։ ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան մշակութային, կրթական, իրավապահպանության, արտակարգ իրավիճակների, կիբերանվտանգության ոլորտներում […]