28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայ պաշտոնյան այս պաշտոնում կարող է խանգարել իրենց»

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը քաղաքական միտում է տեսնում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որը, ենթադրաբար, Հայաստանի ներկայացուցիչ պիտի լիներ: Պատգամավորը վստահ չէ նաև, որ հաջորդ նիստի ժամանակ նշանակումը կլինի: «Սա մտածված, հետևողական քաղաքականություն է»,-նկատեց նա:

Հարցին, թե ո՞րն է հստակ քաղաքականության պատճառը, Խ. Քոքոբելյանը պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ զգուշավորություն կա, դրա համար էլ մինչ այս պահը լուրջ գնահատական չի տրվել քառօրյա պատերազմի հանգամանքին:

«Իսկ հայ պաշտոնյան այս պաշտոնում կարող է խանգարել իրենց: Բոլորս էլ գիտենք, որ եղել են քննարկումներ, համաձայնություններ, բայց միջազգային լարված թատերաբեմում ռուսական կողմը գտնում է, որ իր վերահսկողության տակ պահի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Այն խնդիրները, որոնք առնչվում են հայ պաշտոնյայի հետ, պարզապես նրա կողմից ավելի ուշադիր արձագանք կստանան: Հայաստանը պարտավոր է օր առաջ, ժամ առաջ բարձրացնել այս խնդիրները ՀԱՊԿ-ում, հակառակ դեպքում ՀԱՊԿ-ը չի ծառայի որպես անվտանգության համակարգ Հայաստանին»,- եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ