28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ցանկացած կուսակցությունում կարող են գտնվել մարդիկ, ում կարել է վախեցնել. Ն. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննրկման ժամանակ նշեց, որ իհարկե, կողմ է օրենսգրքւոմ առաջարկվող փոփոխությունների, սակայն վստահ է, այս փոփոխություններն ընտրություններն ազատ, թափանցիկ ու արդար չեն դարձնելու: Նա հիշեց Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրությունները, հայտարարեց, որ ԲՀԿ ավագանու անդամները կողմ են քվեարկել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, և ԼՀ-ն էլ, կարծում է, չի կասկածում դրան, սակայն կարևորն արդեն այն չէ, թե ով ինչպես է քվեարկել, այլ այն, որ իշխանությունը մի միլմետր անգամ չի ցանկանում գնալ զիջումների, իսկ Վանաձորում նույնիսկ մարդ է գողացել: «Ցանկացած կուսակցությունում կարող են գտնվել մարդիկ, ում կարել է  վախեցնել, կոմպրոմատներ գտնել նրա դեմ… այլապես մենք Վանաձորում այլ պատկեր կունենայինք, ու իշխանությունը կարող էր ինքը ցույց տալ, թե ինչպես աշխատեց փոխված Սահմանադրությունը, ու մենք 3-րդ քաղաքում ընդդիմադիր քաղաքապետ կունենայինք»,-հայտարարեց նա:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, թե հույս ունենալ, որ հրապարակված ընտրացուցակները դարման կհանդիսանան, ու ազատ ու անկախ ընտրություններ կունենանք, սխալ է: «Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մեկ միլիմետր անգամ չզիջելու, ԸՕ-ը որևէ խնդիր չի լուծելու, մենք իհարկե, պաշտպանում ենք ընտրացուցակն ու տեսանկարահանումը պաշտպանող դրույթները, բայց վստահ ենք, որ սա չի լուծելու խնդիրը, ու ազատ ու անկախ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը վերածվում է  մշոշուտ միֆի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ