28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դեֆոլտի հոտ չի գալիս, հայտարարությունը քաղաքական է. Վ. Այվազյան

«Հայաստանին դեֆոլտ չի սպառնում: Երևի առաջին նախագահին հարցնեք, թե ինչ հիմնավորումներից ելնելով է ինքը ասում, որ դեֆոլտ է սպասվում, որովհետև ՀՆԱ-արտաքին պարտքն ուղղակիորեն դեֆոլտի հետ կապ չունի: ԱՄՆ-ում, օրինակ, այդ ցուցանիշները երեք անգամ գերազանցում են, բայց նման բան չեն հայտարարում: Մեր հարևան պետություններն էլ արտաքին պարտքի այդքան բեռ ունեն, որը ՀՆԱ-ն գերազանցում է… Դա կախված է տնտեսության զարգացման դինամիկայից»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե ՀՀ-ին դեֆոլտ է սպառնում:

Նա նշեց, որ Հայաստանը երբեք անվճարունակ կարգավիճակում չի եղել:  «Այո, արտաքին պարտքի բեռը բարձր է, անհրաժեշտ քայլեր, այո, անհրաժեշտ են, որ ավելի դինամիկ զարգացում ունենանք, ուստի ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը քաղաքական է: Սա կարող է ազդել ապագա ներդրողների մտադրության վրա»,- նշեց նա, ապա ասաց, որ ցավալի է, որ լուրջ, պետական պաշտոնյայի կողմից նման հայտարարություն է արվում:
ՀՀԿ-ական պատգամավորը ընդգծեց, որ դեֆոլտի համար հիմնարար պատճառներ չի տեսնում: «Եթե Տեր-Պետրոսյանը ներկայացնի փաստեր, որ Հայաստանը վաղը-մյուս օրը չի կարող վարկային պարտավորությունները կատարել, չի կարող աշխատավարձերը վճարել, թոշակները վճարել, այսինքն՝ անվճարունակ դառնա… Բայց դեֆոլտի հոտ չի գալիս»,- նշեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ