Քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, […]