28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարությունը մտադիր է վերանայել հարկային օրենսգրքից բխող ռիսկերը

Հարկային նոր օրենսգիրքը քարացած փաստաթուղթ չէ։ Ուստի  չի բացառվում, որ մինչեւ ուժի մեջ մտնելը կառավարությունը հանդես գա այն վերանայելու առաջարկությամբ, եթե պարզվի, որ դրանով պայմանավորված կարող են խնդիրներ առաջանալ տնտեսական աճի համար։

Հարկային օրենսգիրքի ընդունումից անշուշտ քիչ ժամանակ է անցել։ Սակայն տարօրինակ չէ, որ այն կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել։

Ինչպես հայտնի է, նոր օրենսգրքի հեղինակը նախորդ կառավարությունն է։ Որպես այդպիսին, նոր կառավարությունը չափազանց քիչ ժամանակ ունեցավ այն ուսումնասիրելու համար։ Ավելին, Հարկային օրենսգիրքը ընդունվեց այն ժամանակ, երբ կառավարությունը նույնիսկ լիարժեք ձեւավորված չէր։

Թեեւ փաստաթուղթը բազմիցս քննարկվեց, այնուհանդերձ դրա հետ կապված մտահահոգություններն այդպես էլ չփարատվեցին։ Ըստ էության, դրանք կան նաեւ այժմ։

Ընդ որում, ոչ միայն գործարար հատվածում, այլեւ պետական կառավարման մարմինների մոտ։ Թերեւս պատահական չէ, որ դրա ընդունումից կարճ ժամանակ անց փաստաթուղթը վերաուսումնասիրվում է՝ նոր կառավարության գործունեության ծրագրի պահանջներին համապատասխան։ Եթե պարզվի, որ առանձին դրույթներ չեն համապատասխանում կառավարության ընդունած առաջնահերթություններին, ապա դրանք կվերանայվեն։

Մինչ Հարկային նոր օրենսգրքի ուսումնասիրությունները շարունակվում են, արդեն այժմ պարզ է, որ այն վերանայման կարիք կունենա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է եկամտային հարկի սանդղակին, որի առնչությամբ վերապահումներ ունեն տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտի մասնագետները։

Ինչպես հայտնի է, ՏՏ-ն հանդիսանում է Հայաստանի առաջնահերթություններից մեկը։ Որպես այդպիսին, այդ հանգամանքը ամրագրվում է վերջին բոլոր կառավարությունների գործունեության ծրագրերում։ Հավանաբար բացառություն չի լինելու նաեւ գործող կառավարությունը։ Սա նշանակում է, որ այն ըստ ամենայնի կգնա հարկային օրենսգրքից բխող ռիսկերի վերացմանը, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտի զարգացման համար եւ բարձրակարգ մասնագետների արտագաղթի պատճառ դառնալ։

Առավել եւս, որ վերջին տարիներին ՏՏ-ն դարձել է Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկը։ Այն ոչ միայն մասնագետների լուրջ պահանջարկ ունի, այլեւ ապահովում է տարեկան միջին հաշվով գրեթե 25 տոկոս տնտեսական աճ։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ