30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«ԵԽԽՎ նախագահը պատասխան է տալու իր բոլոր բառերի համար»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մենք աշխատում ենք միլի մեջլիսի ռեժիմով՝ թուրք-ադրբեջանական լոբբիի գերակայության պայմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում բանավեճ տեղի ունեցավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ՝ իր խոսափողն անջատելու պատճառով ու անվանեց նրան ադրբեջանական լոբբիստ:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տեղի ունեցած միջադեպն աննախադեպ էր ԵԽԽՎ պատմության մեջ: «Ես զրուցել եմ ԵԽԽՎ հնաբնակների հետ, ծանոթացել եմ Վեհաժողովի կանոնակարգին ու կարող եմ ասել, որ Ագրամունտը կոպտագույն խախտում թույլ տվեց՝ անջատելով խոսափողը, թույլ չտալով իմ ելույթը ավարտել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ Պեդրո Ագրամունտը միջադեպից հետո հանդիպել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ ու նրա հետ զրույցում չի էլ պնդել, որ չի խախտել Վեհաժողովի կանոնակարգը:

«Համապատասխան ընթացակարգերով մենք հետամուտ ենք լինելու, որ Ագրամունտը պատժվի: Մենք բարձրացրինք իր համար ցավոտ մի թեմա՝ Եվրոպայի խորհրդում կոռուպցիայի թեման, իսկ Ագրամունտը հայտնի կոռուպցիոներ է, դրա համար էլ ընկավ հիստերիայի մեջ, դրսևորեց անհավասարակշիռ պահվածք՝ ոչ հարիր ԵԽԽՎ նախագահին: Պատասխան է տալու իր բոլոր բառերի համար»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ որևէ մեկն իրավունք չունի անջատելու խոսափողը:

Նա հավելեց, որ ԵԽԽՎ նախագահը պատասխան է տալու իր բոլոր բառերի համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ