07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ձեւավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ․ընդգրկվել են հայտնի փաստաբաններ

Ձեւավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է անազատության մեջ գտնվող խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը: Այս մասին  հայտնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը։ Հայտարարությունում նշված է, որ այդ խմբի կազմում են հայտնի փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, […]

Աշտարակում կնոջը գտել են փողկապով կախված վիճակում

Աշտարակում օգոստոսի 1-ին 59-ամյա կինն ինքնասպանություն է գործել: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ կնոջը հայտնաբերել են փողկապի միջոցով կախված: Դեպքի հանգամանքները ճշտելու համար կատարվում է քննություն:

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ՊՊԾ գնդի գրավման գործը

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զինված զավթման դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: […]

Արոնյանը կրկին 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նոր վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 5-րդ տեղում է: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Օգոստոս ամսի վարկանիշային աղյուսակում Արոնյանն ունի 2792 միավոր, ինչպես որ նախորդ ամսին էր: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն` Մագնուս Կարլսենը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 62-րդ տեղում Վլադիմիր Հակոբյանն է, 70-րդ տեղում` Գաբրիել Սարգսյանը և 79-րդ տեղում` Սերգեյ Մովսիսյանը: […]

Մահացել է Ռումինիայի թագուհին

92 տարեկանում, Շվեյցարիայում մահացել է Ռումինիայի թագուհի Աննան: Այս մասին տեղեկանում ենք  Lenta.ru-ից: Աննան մահացել է հիվանդանոցում հարազատների շրջապատում: Վերջին շաբաթների ընթացքում նրան ամեն օր այցելել է ամուսինը` 94-ամյա թագավոր Միխայը: Թաղման արարողությունը տեղի կունենա Ռումինիայում, Կուրտյա դե Արջեշ քաղաքում, որտեղ գտնվում են ռումինական թագավորների դամբարանները:

ՊՆ-ում զորահավաքային պատրաստականության ճշտումներ են արվում

ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն` օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրումում անցկացվում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջեւ մարտական եւ զորահավաքային պատրաստականության, կիրառման պլանների ճշտումներ: ՊՆ-ից հայտնում են, որ երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվելու եւ ճշտվելու են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի եւ […]

Խոշոր վթար Երեւան-Իջեւան ճանապարհին. 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 1-ին ժամը 19.30-ի սահմաններում Երեւան-Իջեւան ճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» եւ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-3110»-ի վարորդը եւ «Ֆորդ-Տրանզիտ»-ի 8 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

«Միայնակ Գայլին» մեղադրանք է առաջադրվել. նա չի ընդունում մեղադրանքը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին «Միայնակ Գայլին» այսօր՝ օգոստոսի 2-ին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Միայնակ Գայլին» մեղադրանք է առաջադրվել ՔՕ 218 հոդվածով՝  Պատանդ վերցնելը եւ 235-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, խափանման […]

Բաղրամյանում ինքնահրկիզված տղամարդը մահացավ

Երեւանի Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հուլիսի 30-ին ինքնահրկիզման փորձ կատարած Քաջիկ Գրիգորյանը քիչ առաջ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում մահացել է: Henaran.am-ը այս մասին տեղեկացավ հիվանդանոցից: Նշենք, որ տղամարդու վերին շնչուղիների 15 եւ մարմնի մակերեսի 55  տոկոսն այրվել էր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում, երբ ցուցարարները փակել էին պողոտան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի