14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Պետեկամուտների կոմիտեն բացահայտում է

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը Բագրատաշենի, Բավրայի և Մեղրիի մաքսակետերում կանխել է մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր: Մասնավորապես` վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում մի քանի դեպքով հայտնաբերել են շուրջ 1,5 տոննա թուրքական և վրացական ծագման լոլիկ: Մաքսանենգները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով` ապրանքը թաքցրել են բեռնատար ավտոմեքենաների բեռնախցիկներում հատուկ պատրաստված թաքստոցներում: Վարչության աշխատակիցները կանխել են […]

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ՀՀ Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 26-28-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը:

Ձևեք Կառավարությունը ում վրա ոնց ուզում եք. խորհրդարանում դժգոհ են

Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Օրակարգում առկա 22 հարցերից է նաև «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց, որ Կառավարությունն այս արտահերթով ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ փոփոխությունների մասին խոսակցությունները դատարկություն են, և այս վարչապետը […]

Ջոլիի քաղաքական ձգտումները․ ահա թե ինչու է ամուսնալուծվում հայտնի զույգը /վիդեո/

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Հոլիվուդյան հայտնի աստղեր Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի սկանդալային ամուսնալուծությունից։ Պարզվում է, որ Բրեդ Փիթն ամուսնալուծվում է կնոջից նրա քաղաքական ձգտումների պատճառով՝ Ջոլին ՄԱԿ-ում բարի կամքի դեսպանի իր պաշտոնի շրջանակներում չափազանց ակտիվություն է դրսեւորում։ TMZ լրատվականի տեղեկություններով՝ Ջոլին ձգտում է զբաղեցնել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, եւ պարբերաբար այցելում է պատրեազմող […]

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը

ԱԺ-ում մեկնարկել է Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ կառավարությունն առաջարկել է նիստի աշխատանքները հատուկ ընթացակարգով շարունակել: Այսօր կլինի երեք նիստ, իսկ վաղվանից խորհրդարանն աշխատանքները կսկսի 11.00-ին՝ հրավիրելով չորս նիստ:

«Հսկայական գումարներ անտեղի ու անհիմն բյուջեից դուրս են հանվում»

«ՀՀ Կառավարությունը պատասխանատվություն է կրում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար, հետևաբար չի կարելի հանրության մի կեսին անտեր թողնել կամ ուշադրությունից դուրս:  Հիմա  արդեն 2017 թվականի բյուջեի նախագիծն է մշակվում, ուստի, վարչապետի առաջ դրված խնդիրներից մեկը պիտի լինի  համայնքների բյուջեներին ուշադրություն դարձնելը: Դրանք պիտի կառուցվեն օպտիմալացված. ծախսերն ու դոտացիաները պիտի կրճատվեն, քանի որ դրանք բառիս բուն իմաստով […]

Միասին ընթրեցին

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջումլուսանկարներ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ընտանիքի հետ Թեւան Պողոսյանի տանն ընթրել են: Հիշեցնենք, երբ Քաղաքացիական պայմանագիր եւ Լուսավոր Հայաստան կուսակցություները հեռակա բանավեճի էին բռնվել, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը բաց […]

Պիտի հասկանան

«Դեռևս հստակ չենք կարող ասել, թե նորանշանակ վարչապետի աշխատանքի արդյունավետությունն ինչպիսին կլինի։ Բայց մի բան հաստատ է․  խնդիրը ոչ թե կադր փոխելն է, այլ կայուն գործունեություն իրականացնելը: Մենաշնորհները տարիներ առաջ կային, հիմա էլ կան։ Կառավարության  արդյունավետությունը նախարարության  անուն փոխելը կամ կադրեր  փոխելը։ Եթե նախարարության անունը դրեցին  «Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման», չի նշանակում, որ  վազելով գալու են, […]

ԱՄՆ-ի Կոնգրեսում անդրադարձել են Հայաստանի ռազմավարական նշանակությանը

Հայաստանը Միացյալ Նահանգների համար ունի բացարձակ բարձր ռազմավարական նշանակություն, Կոնգրեսում անցած լսումներին հայտարարել է կոնգրեսական Բրադ Շերմանը, ով կոչ էր արել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջաք Լյուին արագացնել հայ-ամերիկյան հարկային մեծ պայմանագրի վավերացման գործընթացը,հայտնում է Ամերիկայի ձայնը։ Կոնգրեսականի խոսքով, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հարցը դիտարկում է զուտ տնտեսական դիրքերից, բաց թողնելով կարեւոր քաղաքական նկատառումները. «Ձեր աշխատակիցները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված