11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կմիավորվե՞ն կուսակցությունները (վիդեո)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը ծանոթ չէ Հայ ազգային կոնգրեի հայտարարությանը, որ ՀԱԿժը 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձևավորումն ու ժողովրդավարության հաստատումը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ վաղուց են հայտարարել, որ միավորման ու միասնական պայքարի կողմ են ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, ու միայն դրանով կարելի է հաջողության հասնել:

«Թե որքանով կհաջողվի, ովքեր են դրանք, ես որևէ բան չեմ կարող ասել: Ընդհանրապես գաղափարը միասնական բևեռ ձևավորելու և միասնական հանդես գալուն ես կողմ եմ»,-ասաց Մարգարյանը: Դիտարկմանը, թե այսինքն, ըստ էության չի բացառում, որ մեկ հարթակում հնարավոր է տեսնել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և  ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին, ովքեր միասին իշխանափոխություն կպահանջեն ՙ Ստեփան Մարգարյանը պատասխանեց, թե իրենք երբեք որևէ մեկի հետ համագործակցությունը չեն բացառել: «Նման կոնկրետություն հիմա չկա, ես ուղղակի ասում եմ անկախ որևէ հայտարարությունից, դա եղել է մեր տեսակետը ստեղծման օրվանից:  Ստեփան Մարգարյանը հավելեց, թե երկու խոշոր քաղաքներում ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդն այնուամենայնիվ կողմնորոշում ունի դեպի ընդդիմությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ