11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պաշտպանության նախարարն ընդունել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ եւ բազմակողմ, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն […]

Սպասում ենք Մհերին. ծնունդ է առնում մի հզոր գաղափար /տեսանյութ/

«Մարդկությունը սպասումի մեջ է և սպասում է փրկչի: Երևույթը մոտ 3 հազար տարվա պատմություն ունի ու ասենք՝ հինդուիզմի մեջ ակներև է: Բոլոր հին կրոնները այդ երևույթը ունեն: Մենք էլ ունենք ու սպասում ենք Մհերին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն»-ի հայագետ Համլետ Մարտիրոսյանը: «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական-հասարակական կազմակերպությունը և մի շարք համակիրներ այդ թվում […]

ՖԻՖԱ-ում կոռուպցիայի նոր դեպքեր են հայտնաբերվել

ՖԻՖԱ-ում անցկացված հետաքննության արդյունքում հայտնաբերվել են կոռուպցիոն ներ երևույթներ: Կազմակերպությունում կոռուպցիայի նոր դեպքերը կապված են ֆեդերացիաների հետ կոմերցիոն պայմանագրերի ու նախկին պաշտոնյաների՝ կաշառք վերցնելու հետ: Quinn Emanuel Urquhart & Sullivan LLP-ը պատրաստ է իր կատարած աշխատանքի հաշվետվությունը ներկայացնել մինչեւ փետրվարի ավարտը, իսկ աշխատանքի համար պահանջում է 30 միլիոն դոլար: Հիշեցնենք՝  ՖԻՖԱ-ում աղմկահարույց կոռուպցիոն սկանդալը բացահայտվել […]

Շփման գծում զինծառայողի սպանության եւ ժամկետային զինծառայողին սպանելու փորձի դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվե

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայողի սպանության, ժամկետային զինծառայողին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 08.02.2017 թվականին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող […]

Գրքոտ նախաձեռնություն` սիրո խոստովանությամբ

«Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ հանդես են գալիս նոր, գրքոտ նախաձեռնությամբ նախատեսված հատուկ գրքաՍերների համար՝ «Սիրո խոստովանություն՝ գրքով»: Մինչև փետրվարի 9-ը կարելի է գնել ցանկացած գիրք «Բուկինիստ» գրախանութների ողջ ցանցից 20% զեղչով՝ հատուկ էջանիշի վրա գրելով սիրելիի կոնտակտները և թողնելով գիրքը գրախանութի տարբեր մասնաճյուղերում տեղադրված սիրո արկղերի մեջ: […]

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքները ցույց են տալիս՝ նավթի համաշխարհային գները նվազում են: WTI տեսակի նավթի մարտի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1.13  տոկոսով՝ մինչև 51.58դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.74 տոկոսով՝ մինչև 54.64  դոլար […]

Գեղամը կենդանության օրոք հերոս էր.երկու երեխաները որբացան

Մարտակերտի թիվ 1 դպրոցի պատմության ուսուցչուհի Արշալույս Գաբրիելյանը իր ֆեյսբուքի էջում գրառել է. «Ծանր-ծանր կորուստ ունեցավ Մարտակերտը,ընդամենը մի քանի ժամ առաջ կյանքից հեռացավ մեզ համար միշտ կենդանի հերոս , բոլորի կողմից սիրված ու հարգված Գեղամը,թշնամու գնդակը երբեք բարի չի գտնվել ,սկզբից մտածում էինք գոնե վիրավոր լիներ, ինչպես անցած անգամ էր, ցավոք այս անգամ մահն եկավ […]

Ըստ հաղորդման` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը և անցել լիազորությունները

Ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ա. Գ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է տվել, որ 23.11.2016թ.-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցներն իր […]

Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման շուրջ

 Իրան-Հայաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում անցած տարի մեկնարկել են սարքավորումների ներկրման, հենասյուների հիմքերի փորման, բետոնավորման և հենասյուների մոնտաժման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ Հրայր Հարությունյանի խոսքով, Էլեկտրահաղորդման տարբեր հատվածներում կառուցվել է շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհ, կատարվել է 121 խարսխային […]

Վարկի վրա վարկ է ավելանում. ազատանցիներն ընկճված են

Շիրակի մարզ, Ազատան գյուղից ատտագնա աշխատանքի մեկնողների քանակը գնալով ավելանում է:  Այս համայնքի ղեկավարի պնդմամբ՝ սա կապված է ոչ թե գյուղի  կենցաղային վատ պայմանների, այլ աշխատատեղերի բացակայության հետ: Գյուղը գազաֆիկացված է, խմելու ջրի  կամ ճանապարհների հետ կապված՝ խնդիրներ չկան: Կարող եմ ասել՝ նույնիսկ որոշ քաղաքներում այսպիսի կենցաղային պայմաններ չկան, ինչպես մեր համայնքում: Բայց այ աշխատատեղերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի