«Նշեք մեկ մարդ, որն այս ընթացքում Հանրապետականի հետ կապ չի ունեցել»
Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ կլինի, թե ՀՀԿ-ի ցուցակը որքանով է մրցունակ: Այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Կուսակցությունն ինքն է որոշում` ում է նպատակահարմար տեսնում Ազգային ժողովում եւ այդ տեսանկյունից մենք հանգել ենք հետեւյալ եզրակացությանը»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը՝ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀԿ-ի ցուցակում հայտնվում են քրեական անցյալ կամ բ ներկա ունեցող անձինք, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Նշեք մեկ մարդ, որն այս ընթացքում Հանրապետականի հետ կապ չի ունեցել: Ես կարծում եմ` դուք կդժվարանաք ցույց տալ նման մեկին»: