17 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը

««Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը  նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով  գլխավորում է դաշինքի համապետական ընտրացուցակը:

Նախընտրական շրջանում դաշինքի մամուլի քարտուղարը կլինի Արեգնազ Մանուկյանը:

Հիշեցնենք՝ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, երկրորդ տեղում Արմեն Մարտիրոսյանն է, երրորդ հորիզոնականում՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդ տեղում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ