03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Փող չունեմ, որտե՞ղից բաժանեմ. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)

ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի միայնակ: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Այս ընտրությունները մի լավ քայլ առաջ պիտի լինեն որակական, նաև կզմակերպչական առումով, նաև քաղաքական դաշտի կայացման առումով, քանի որ նոր ընտրական համակարգը տարբերվում է նախորդներից»,-նշեց նա: Վերջինիս խոսքով` ընտրությունները պիտի լինեն ավելի հրապարակային, ու այն թերությունները, որ […]

Համաձայն չլինելով տիկին Բախշյանի բերած հիմնավորումների հետ` ամենայն բարիք. Արմեն Մարտիրոսյան

«Համաձայն չլինելով տիկին Բախշյանի բերած հիմնավորումների հետ, այնուամենայնիվ, նկատի ունենալով նաև իր հետ անցած մեր պայքարի ճանապարհը, մաղթում եմ իրեն ամենայն բարիք»,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ Անահիտ Բաշխյանը որոշում է կայացրել կուսակցությունից հեռանալ և այդ որոշումն այսպես է մեկնաբանել.«Ես անհամատեղելի եմ ռուսական ուղղության հետ»:

Տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հանդիպումը

Համախմբում կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։

«Ես ուզում եմ` մի լավ պատերազմ լինի, ու մենք ջարդենք թուրքի մռութը». Կորյուն Ղումաշյան

«Ես զինվորական եմ ու իմ ուշքն ու միտքը սահմանին է: Ինձ հուզում է իմ երկրին սպառնացող արտաքին վտանգին առնչվող հարցը, զինվորն ու բանակը: Ինձ կյանքում չի հետաքրքրել քաղաքականությունը: Քաղաքականությունը իմ համար միֆ է ու վերջ»,-անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյանի քաղաքականություն վերադառնալու հայտին՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեծն Տիգրան» գնդի հիմնադիր հրամանատար, Արմավիրի «Տիգրան Մեծ» […]

Ստամբուլում ձերբակալել են ամանորի գիշերը 39 մարդու սպանած ԻՊ ահաբեկչին (տեսանյութ)

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Ստամբուլի «Ռեինա» ակումբում ահաբեկչություն իրականացրած անձին: Նախնական տվյալների համաձայն՝ նա ազգությամբ ուզբեկ Աբդուլքադիր Մաշարիպովն է, որը հանդես էր գալիս Աբու Մուհամմադ Ալ Հորասանի ծածկանունով: Ձերբակալվել է Էսենյուրթում գտնվող  բնակարանում, որտեղ էլ թաքնվում էր: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալության ժամանակ ահաբեկիչը դիմադրություն ցույց չի տվել: Նշվում է, […]

Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը:  Նախարարը  շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին հանդիպումը կազմակերպելու համար և ամփոփ ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքները: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018թթ. Գործողությունների ծրագրին, Սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, ինչպես […]

Հունվարի 9-12-ը մայրաքաղաքում ծնվել է 263 երեխա

Հունվարի 9-12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 263 երեխա՝ 128 տղա, 135 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 24135 քաղաքացի:  

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը կհանդիպեն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 24-ին կհանդիպեն Մոսկվայում, նրանք կքննարկեն երկու երկրների համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում, հայտնում է РИА Новости-ն։ «Հանդիպման թեմաներն են՝ հայ-ռուսական համագործակցությունը տնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բանակցությունների արդյունքում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն։ Նշվում է նաեւ, որ Կարապետյանը Մոսկվա կմեկնի Մեդվեդեւի հրավերով։

Եթե իշխանությունները ցանկանան…

«Տնտեսական զարգացումը միայն այն ցուցանիշներով չէ պայմանավորված, որը կոչվում է վիճակագրություն: Այստեղ էական նշանակություն ունի նաև իշխող քաղաքական ուժի ցանկությունը: Եթե այն իրականում հակված լինի նրան, որ մեր երկրի տնտեսությունը զարգանա, դա անպայման այդպես էլ կլինի», – Henaran.am-ի հետ զրունյում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանը: Վերջինս շեշտտեց՝ մեր երկրի տնտեսությունը կարող է զարգանալ. համապատասխան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված